Վլադիմիր Արսենև
Արտաքին տեսք
Վլադիմիր Կլավդիևիչ Արսենև (ռուս.՝ Влади́мир Кла́вдиевич Арсе́ньев, 1872-1930), գիտնական, ճանապարհորդ, գրող։
Քաղվածքներ «Դերսու Ուզալա» վեպից
[խմբագրել]- Գետնին առատ ցող էր իջնում, ստույգ նշան, թե վաղը լավ եղանակ է լինելու[1]:
- ...նախամարդն ամբողջ շրջապատը մարդացրել էր[1]:
- Աշնանն ամպոտ օրը սովորաբար շուտ է մթնում[1]:
- Հովտի վայրի գեղեցկությունը մեղմանում է մարդկանց ներկայությունից[1]:
- Ուսսուրյան երկրի տայգայում միշտ պետք է նկատի ունենալ, որ վայրի գազանների հանդիպելը միշտ հնարավոր է: Բայց ամենից տհաճը մարդու հանդիպելն է[1]:
- Ամեն անգամ, երբ այնպիսի անտառ ես մտնում, որ մի քանի հարյուր կիլոմետր տարածություն է բռնում, ակամա երկչոտության պես մի բան ես զգում: Այսպիսի նախնական անտառը յուրատեսակ տարերք է: Որքան ավելի առաջ, այնքան անտառն ավելի էր լցված կոճղերով: Հողի բուսական շերտը լեռներում չափազանց աննշան է, այդ պատճառով էլ ծառերի արմատները խոր չեն մտնում հողի մեջ, այլ փռվում են հողի երեսին: Այս պատճառով ծառերն ամուր չեն կանգնած և քամուց հեշտ են շուռ գալիս[1]:
- Անտառում և բաց տեղերում առավոտյան լուսածագն ու երեկոյան աղջամուղջն ըստ ժամանակի չեն զուգադիպում: Բավական է, որ մի փոքրիկ ամպի կտոր ծածկի արևի երեսը, անտառը միանգամից խոժոռանում է, եղանակը թվում է ամպամած[1]:
- — Գազան սպանելը դժվար չէ, այդտեղ մի առանձին բան չկա: Դժվարը նրան տեսնելն է[1]: Կաշլև
- Ամռանը գազան կարելի է որսալ միայն առավոտը, լուսաբացին, աղջամուղջին և մթանը: Ցերեկը նա ընկած է որևէ թավուտում, և նրան գտնելը դժվար է[1]:
- Անտառում որքան էլ անձրև քիչ լինի, այնուամենայնիվ, այն մինչև վերջին թելը կթրջի: Յուրաքանչյուր թուփ ու յուրաքանչյուր ծառ անձրևաջուրը հավաքում է տերևների վրա ու խոշոր կաթիլներով ցանում անցորդի վրա ոտքից գլուխ[1]:
- Երբ գիշերը լույս է երևում, դժվար է որոշել՝ հեռո՞ւ է, թե՞ մոտիկ, ցա՞ծր է, թե՞ գետնից բարձր: Այն գտնվում է այնտեղ՝ տարածության մեջ[1]:
- Ում վիճակված է գործ ունենալ բնության հետ և օգտվել նրա հում վիճակում գտնվող բարիքներից, պետք է համբերության մեջ լինի նրա հետ նույնիսկ այն ժամանակ, երբ բնությունը նրան չի փաղաքշում[1]:
- Հաճելի չէ գտնվել մի տանը, երբ տանտերերը սիրալիր չեն[1]: