Անտառ
Արտաքին տեսք
Անտառ, էկոհամակարգ, կենսաերկրացենոզ, որտեղ գլխավոր կենսաբանական ձևը ծառն է։
Քաղվածքներ
[խմբագրել]- Ամեն անգամ, երբ այնպիսի անտառ ես մտնում, որ մի քանի հարյուր կիլոմետր տարածություն է բռնում, ակամա երկչոտության պես մի բան ես զգում: Այսպիսի նախնական անտառը յուրատեսակ տարերք է: Որքան ավելի առաջ, այնքան անտառն ավելի էր լցված կոճղերով: Հողի բուսական շերտը լեռներում չափազանց աննշան է, այդ պատճառով էլ ծառերի արմատները խոր չեն մտնում հողի մեջ, այլ փռվում են հողի երեսին: Այս պատճառով ծառերն ամուր չեն կանգնած և քամուց հեշտ են շուռ գալիս[1]:
- Անտառում և բաց տեղերում առավոտյան լուսածագն ու երեկոյան աղջամուղջն ըստ ժամանակի չեն զուգադիպում: Բավական է, որ մի փոքրիկ ամպի կտոր ծածկի արևի երեսը, անտառը միանգամից խոժոռանում է, եղանակը թվում է ամպամած[1]:
- Անտառում որքան էլ անձրև քիչ լինի, այնուամենայնիվ, այն մինչև վերջին թելը կթրջի: Յուրաքանչյուր թուփ ու յուրաքանչյուր ծառ անձրևաջուրը հավաքում է տերևների վրա ու խոշոր կաթիլներով ցանում անցորդի վրա ոտքից գլուխ[1]:
Ծանոթագրություններ
[խմբագրել]- ↑ 1,0 1,1 1,2 Վլադիմիր Արսենև, Դերսու Ուզալա, Ե., Դարակ, 2020: Թարգմանիչ` Հակոբ Սառիկյան: