Վաչե Պետրոսյան

Վիքիքաղվածք-ից

Վաչե Պետրոսյան (մայիսի 26, 1951, Երևան - նոյեմբերի 27, 2014), հայ քանդակագործ, նկարիչ, խաչքարագործ, գրող։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Շան թախծի շուրջ անծանոթ
պատուհանի քառանկյան ապակու մեջ մեղրաշուրթ քաղաք՝
մուտքերը գոցած թրթուրավոր ամլությամբ,
Սև ցուցակներ, ֆռկաթել՝ փողկապի տեղ իմ վզին…
Շան անծանոթ թախծի շուրջ մի հայրենիք տառապյալ։
Չգիտե ոնց ազատվի շղթաներից ինքնակուռ,
չգիտե ոնց աղոթի, որ մի պտղունց սեր մնա մերձավորին կորուսյալ...[1]
  • Ես երգեցի (տարօրինակ չթվա)
այն, որը Դուք շրջանցել եք անփույթ`
խոր վերքերը ցրտահարված նռան,
գրբաց կատվի մարող շունչը մթնում,
հողի ձայնը՝ անձրեւներից խռով,
բարդիները` ցախավելներ քամու
և աչքերը՝ հյուսիսային ահով
խարկած երազանքիս ոստանն անհուն.
Ուր ծխահամ հազն է շաչում ցայգին.
Աքաղաղի խոկում` պոետին մահ…[2]:

Ծանոթագրություններ[խմբագրել]

Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Վաչե Պետրոսյան հոդվածը նաև Վիքիպեդիայում: