Մարա Բար Սրապիոն

Վիքիքաղվածք-ից
(Վերահղված է Սրապիոն Մարա Բարից)

Մարա Բար Սրապիոն (լատ.՝ Mara Bar Serapion), ասորի ստոիկ փոլիսոփա և գրող, պատմության առաջին ոչ-հրեա և ոչ-քրիստոնյա անձանցից, ով նշել է Հիսուս Քրիստոսի մասին։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Որդի՛ս, ջանադի՛ր եղիր, որպեսզի տիրապետես այն գիտելիքներին, որոնք անհրաժեշտ են ազատ մարդուն[1]։
  • Սրիկաները ցնծում են, իսկ առաքինի մարդիկ՝ տառապում[1]։
  • Մինչ մեկը ողբում է, մյուսը երգում է, երրորդը՝ հռհռում, չորրորդը՝ տանջվում հոգսից[1]։
  • Հոգով տրվիր իմաստության անսպառ գանձարանին, բոլոր առաքինությունների ակունքին։ Նրա օթևանունում դու կարող ես հանգստանալ։ Նա քեզ համար հայր ու մայր կլինի և կյանքիդ հավատարիմ ուղեկիցը[1]։
  • Նա, ով ընդունակ է թույլերին վշտացնել, ուժեղ է և դրանով էլ արտահայտվում է նրա ոգու ուժը[1]։
  • Թող մահկանացուներից խելոքագույնը մեզ ասի՝ ինչի՞ վրա կարող է հույս դնել մարդը, ինչու՞մ կարող է համոզված լինել և ի՞նչ կա աշխարհում մշտական։
    Հարստությու՞ն։ Այն խլում են։
    Հայրենի՞ք։ Այն կողոպտում են։
    Մեծությու՞ն։ Այն ստորացվում է։
    Շքեղությու՞ն։ Այն կորչում է։
    Գեղեցկությու՞ն։ Այն թոշնում է։
    Օրենքնե՞ր։ Դրանք փոփոխվում են։
    Աղքատությու՞ն։ Այն արհամարհվում է։
    Երեխանե՞ր։ Նրանք մահանում են։
    Ընկերնե՞ր։ Նրանք դավաճանում են։
    Փա՞ռք։ Նախանձը կանխում է այն[1]։

Աղբյուրներ[խմբագրել]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 222. ISBN 99930-2-263-2.