«Երաժշտություն»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չNo edit summary |
interwiki |
||
Տող 63. | Տող 63. | ||
[[fa:موسیقی]] |
[[fa:موسیقی]] |
||
[[he:מוזיקה]] |
[[he:מוזיקה]] |
||
[[hr:Glazba]] |
|||
[[hu:Zene]] |
[[hu:Zene]] |
||
[[it:Musica]] |
[[it:Musica]] |
11:57, 1 Սեպտեմբերի 2009-ի տարբերակ
Աղբյուրով
Լուդվիգ վան Բեթհովեն
- Երաժշտությունը միշտ բովանդակալից է: Յուրաքանչյուր իսկական ստեղծագործության մեջ միտք կա:[1]
- Երաժշտությունը ժողովրդական պահանջմունք է:[2]
- Երաժշտությունն առավել բարձր հայտնություն է, քան իմաստությունն ու փիլիսոփայությունը:[2]
Բետինա ֆոն Առնիմ
- Երաժշտությունը միջնորդ է զգայական ու հոգեկան կյանքի միջև:[2]
Արիստոտել
- Երաժշտությունը ո՛չ մաթեմատիկա է, ո՛չ ֆիզիկա, այլ մի ինչ-որ միջանկյալ բան:[2]
Հովհաննես Թումանյան
- Երաժշտությունը արվեստների մեջ էն կախարդ ուժն է, որ անմարմին արտահայտություններով կարողանում է անմիջականորեն և միանգամայն տիրել մարդու բովանդակ գոյությանը, նրա մարմնին ու հոգուն՝ և տիրաբար տանել, ուր որ կամենա: [3]
- Բանաստեղծը միայն մարմին է տալիս իր մտքերին ու զգացմունքներին և իր ոգևորություններով կենդանության շունչ է շնչում նրան, որ նա ապրի մշտապես, բայց որ նա թռչի, դրա համար նրան թևեր են հարկավոր, իսկ թևեր առնել նա կարող է միայն էն կախարդական աշխարհքում, որ կոչվում է երաժշտություն: [3]
Նապոլեոն Բոնապարտ
- Բոլոր արվեստների մեջ կրքերի վրա ամենամեծ ազդեցություն գործողը երաժշտությունն է:[4]
- Երաժշտությունը ամբողջ մարդկության ծանոթ մայրենի լեզուն է:[4]
Վիլլե Վալո
- Երաժշտությունը միշտ էլ միջին լուծողական դեղ է եղել: Նա ամենալավ դեղն է ինձ համար ամենօրյա ճնշումներից հեռանալու համար գոնե մի վայրկյանով մի լավ երգով:[5]
- Լոս Անջելեսը և Նյու Յորքը մեծ կենտրաններն են երաժշտության արդյունաբերություն աշքարհում, ուրեմն իհարկե դժվար կլինի նորեկների համար որ չգիտեն ինչ սպասեն երաժշտական բիզնեսից:[5]
- Երաժշտությունը ինձ համար զգացմունքային բան է և ինձ իսկապես ուրախացնում է: Դա ինձ համար գործիք չե՝ հռչակ ստանալու կամ երեսս թերթերում տեսնելու կամ որևե այդպես բան: Դա այն փաստի մասին է որ ես իսկապես նրանից հաճույք եմ տանում:[5]
Մերիլին Մենսոն
- Երաժշտությունը կախարդանքի ամենաուժեղ դասարանն է:[6]
Առանց աղբյուրի
Ֆրիդրիխ Նիցշե
- Ես սիրո՛ւմ եմ երաժշտությունը։ Չգիտեմ, շատ հաճախ ես այն նաև ատում եմ։ Բայց երաժշտությունը սիրում է ինձ, և բավական է որևէ մեկը ինձ լքի՝ նա մի ակնթարթում նետվում է ինձ մոտ և ուզում է սիրելի լինել։
- Դուք ինձ ասացիք, թե ինչ է տոնը և ինչ է լսողությունը, բայց այդ երաժիշտի ինչի՞ն է։ Դուք դրանով արդյոք բացատրեցի՞ք երաժշտությունը,- կամ ժխտեցի՞ք։
- Միայն հիմա է մարդուն նշուլում, որ երաժշտությունը - գրգիռների խորհրդանշական լեզու է. իսկ հետագայում կսովորեն դեռ հստակ գիտենալ երաժշտին իր երաժշտությունից դուրս բերելու համակարգը։ Նա, թերևս, չի էլ կասկածել, որ դրանով իսկ մատնում է իրեն։ Այսպիսին է այդ կամավոր խոստովանությունների անմեղությունը՝ ի հակադրություն բոլոր գրական ստեղծագործությունների։
- Եթե Երաժշտության աստվածուհին որոշեր խոսել ոչ թե հնչյուններով, այլ բառերով՝ ապա մենք ստիպված կլինեինք փակել ականջներս։
- Այսօրվա երաժշտության մեջ առկա է կրոնի և զգայականության հնչուն մի միասնություն, և, ուրեմն, ավելի՛ շատ կին, քան երբևիցե եղել է նախկին երաժշտության մեջ։
Աղբյուրներ
- ↑ Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 160.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 154.
- ↑ 3,0 3,1 Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 153.
- ↑ 4,0 4,1 Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 165.
- ↑ 5,0 5,1 5,2 villevalo.net (անգլերեն)։ Վերստացված է՝ 2008-12-29։
- ↑ Մերիլին Մենսոնի ասացվածքներ (անգլերեն)։ Վերստացված է՝ 2008-12-29։