Jump to content

Ծխախոտ

Վիքիքաղվածք-ից
(Վերահղված է Սիգարետից)
Ծխախոտի ծխելը թոքի քաղցկեղի, սրտի հիվանդությունների և երակները բռնվածության հիմնական պատճառն է համարվում:

Այս էջը պարունակում է քաղվածքներ ծխախոտի (սիգարների և սիգարետների) և ծխելու մասին։

Տե՛ս նաև Ծխախոտի ազդեցությունն առողջության վրա։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Ծխելը թողնելը հեշտ է։ Ես հարյուրավոր անգամներ արել եմ դա։
  • Եթե բոլոր սիգարները և սիգարետները որոշ արական անդամի տեսքով սարքեին, տղամարդկանց մեծ մասը անմիջապես կդադարեր ծխել։ Կարելի է դա չպատահեր, որովհետև սիգարները համենայն դեպս դրան նման են, և դարձյալ տեսնում եք ինչպես տղամարդիկ լիզում և դրանց ծծում են, կարծես ագահորեն դիմավորելիս լինեն մի ընկերոջ, ով նոր է վերադարձել երկար ճամփորդությունից։
    • Դուեյն Ալեն Հան
  • Ամեն ծխախոտ երկու ծայր ունի. մեկ ծայրում կրակ է, մյուս ծայրում՝ մի տխմար. իսկ մեջտեղում՝ չոր խոտ։
    • Հաիմ Բիալիկ


  • Երբեմն ծխախոտն ուղղակի ծխախոտ է։
  • Ծխախոտի առաջին մոլորությունն այն է, որ այն ծխելիս գործազրկության ժամանակ պատկերացնում ենք, որ որևէ գործ ենք կատարում։
  • Կարող է իմ ծխելը ձեզ անհանգստացնում է, բայց ինձ սպանում է։
  • Ձեզ կասեմ, թե ինչու եմ սիրում ծխախոտի բիզնեսը։ Սարքելը մի պեննի արժի։ Մեկ դոլարով կծախես։ Մոլուցք է բերում։ Եվ հիանալի ապրանքանշային հավատարմություն կա[1]։
  • Ծխախոտը միակ սպառողական ապրանքն է, որ երբ ըստ նշվածի է օգտագործվում, սպանում է իր սպառողին։
    • Բժ. Գրո Հարլեմ Բրուդթլանդ
  • Միակ «ավելի ապահով» ծխախոտը ձեր վերջինն է։
    • Դուեյն Ալեն Հան
  • Ծխելը ձեզ դարձնում է հիմար, միտք և բանաստեղծություն ստեղծելուց անկարող։ Դա միայն պարապների համար է, ձանձրացած մարդկանց համար [..] Ծխելը նաև մեծ կոպտություն է, լկտի հակահասարակություն։
  • Ես չեմ ճանաչում որևէ մեկին, որը համոզված չլինի, թե ամեն չարիք վտանգավոր է, մանավանդ՝ հարբեցողությունն ու ծխելը[2]։
  • Այդպես է թութունի և ռոմի հետ՝
    Նախ ուրախ ես, հետո ընկնում ես։
    • Վիլհելմ Բուշ, «Und die Moral von der Geschicht»-ից։ Վիլհելմ Բուշի ամբողջական աշխատանքներ։ Խմբագրել է՝ Rolf Hochhuth. 12. Auflage, München, 2008. S. 948.
  • Թութունի սպառումը մեր ժամանակների ամենամեծ կանխարգելի առողջական ռիսկն է։
    • Սաբին Բաետզինգ, Դեղերի և թմրամոլության մասին Գերմանիայի կառավարական զեկույց, մայիս 3, 2006, bundesregierung.de

Ծխախոտի փաթեթների վրայի զգուշացումներ

[խմբագրել]
  • Զգուշացում՝ Ծխախոտները վնասում են ձեր մարմնի ձևին։
  • Զգուշացում՝ Ծխելը մաշկի վաղաժամ ծերացման պատճառ է դառնում։
  • Զգուշացում՝ Ծխելը սպանում է։
  • Զգուշացում՝ Ձեր ծխելը վնասում է ձեր ամենամոտ մարդկանց։
  • Զգուշացում՝ Ծխախոտի ամբողջությունը 43 քաղցկեղածին է մտցնում ձեր մարմին։
  • Զգուշացում՝ Կլինիկական ուսումնասիրությունները հաստատում են, որ մինչ 45 տարեկան սրտի կաթվածահարների 75% տոկոսը ծխողներ են։
  • Զգուշացում՝ Կլինիկական ուսումնասիրությունները հաստատում են, որ ծխախոտը մոլուցք է բերում։
  • Զգուշացում՝ Կլինիկական ուսումնասիրությունները հաստատում են, որ ծխելը սեռատկարություն է բերում։
  • Զգուշացում՝ Կլինիկական ուսումնասիրությունները հաստատում են, որ ծխողների երեխաները շնչահեղձուկից (ասթմայից) են տուժում։
  • Զգուշացում՝ Կլինիկական ուսումնասիրությունները հաստատում են, որ հղիության ժամանակ ծխելը ձեր երախայի կյանքը վտանգի է ենթարկում։
  • Զգուշացում՝ Կլինիկական ուսումնասիրությունները հաստատում են, որ ծխախոտի ծուխը վնասում է ձեր երեխաների առողջությանը։
  • Զգուշացում՝ Առողջապահության նախարարությունը նշում է, որ թոքի բոլոր քաղցկեղների 85%-ը ծխախոտից է առաջանում։
  • Զգուշացում՝ Առողջապահության նախարարությունը նշում է, որ ծխախոտները վաղաժամ մահվան պատճառ են դառնում։
  • Զգուշացում՝ Առողջապահության նախարարությունը նշում է, որ ծխելը լուրջ հիվանդությունների է բերում։
  • Զգուշացում՝ Առողջապահության նախարարությունը նշում է, որ ծխելը վնասակար է առողջությանը։
  • Զգուշացում՝ Ծխախոտները հիվանդության և վաղաժամ մահվան պատճառ են դառնում։
  • Զգուշացում՝ Ծխախոտները ուղեղի կաթվածի և սրտի հիվանդության պատճառ են դառնում։
  • Զգուշացում՝ Ծխախոտները սաղմի մեջ արատներ են առաջացնում։
  • Զգուշացում՝ Ծխախոտի ծուխը վնասում է երեխաների և ձեր շրջապատի առողջությանը։

Աղբյուրներ

[խմբագրել]
  1. Որտե՞ղ ներդրեմ իմ խնայողությունները։ (անգլերեն)
  2. Զորի Բալայան, Տագնապներ, Ե․, Լույս, 1987։
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Ծխախոտ հոդվածը նաև Վիքիպեդիայում:


Արտաքին հղումներ

[խմբագրել]