Ռուբեն Զարդարյան
![](http://upload.wikimedia.org/wikipedia/commons/thumb/a/a7/Rupen_Zartarian%2C_Gray%2C_Cropped.jpg/220px-Rupen_Zartarian%2C_Gray%2C_Cropped.jpg)
Ռուբեն Զարդարյան (հունիսի 9, 1874 - մայիսի 16, 1915), արևմտահայ նշանավոր գրող, թարգմանիչ, խմբագիր, հասարակական, քաղաքական գործիչ։
Քաղվածքներ
[խմբագրել]- Գալիքը՝ բաղդին ու երկինքի բարի Աստծուն կամեցողությանը[1]։
- Կ’անցնի՜ թափորը՝ գերիներու շղթայակապ կարավանի մը պես, ամոթը երեսին ու մահը հոգվույն մեջ. քահանան՝ որ կը քալե առջևեն՝ անայլայլ ու անխռով կը թվի[1]։
- Նախատինքը կը շիտկե բոլոր խոնարհած վիզերը, գլուխները կը տնկվին հաղթականի հպարտ արհամարհանքով, մահն իսկ անարժեք ոչնչությունը կը թվի ու թափորը՝ վես ու մեծանձն՝ կը շարունակե իր ճամբան[1]։