Jump to content

Ռոզա Պետրոսյան

Վիքիքաղվածք-ից

Ռոզա (Քնարիկ) Արսենի Պետրոսյան (սեպտեմբերի 21, 1924, Գյումրի, Հայկական ԽՍՀ - մայիսի 11, 2007, Երևան, Հայաստան), հայ բանաստեղծուհի, արձակագիր։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Չկա սկիզբ, որ վերջ չունենա։ Ամեն ճամփա էլ իր վերջն ունի։ Վերջացավ այս ճամփան, կսկսվի մեկ ուրիշը[1]։
  • Ամեն վայրկյան ահ ու դողի մեջ պետք է պրկվեն ջղերդ, սիրտդ ու նյարդերդ։ Սիրած մարդուն կորցնելու վախը միշտ պետք է կրծի հոգիդ, սիրտդ, ողջ էությունդ։ Ճիշտ է, երջանիկ են, շատ են երջանիկ սիրած մարդու հետ անցկացրած պահերը, բայց... Նա գնալու է, գնալու է, գնում է վերջիվերջո։ Եվ երբ ամեն անգամ նրա հետևից փակվում է դուռը, դու քեզ կողոպտված ես զգում, սրտիցդ կարծես լարեր են պոկվում, ամայանում է աշխարհը, հոգուդ մեջ մնում է մի ցավոտ դառնություն[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել]
  1. 1,0 1,1 Ռոզա Պետրոսյան: Ճերմակ թռչուններ: «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1974:


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Ռոզա Պետրոսյան հոդվածը նաև Վիքիպեդիայում: