Jump to content

Ռիչարդ Բրենսոն

Վիքիքաղվածք-ից
Richard Branson (2010)

Ռիչարդ Բրենսոն (անգլ.՝ Sir Richard Charles Nicholas Branson, հուլիսի 18, 1950, Լոնդոն, Մեծ Բրիտանիա), անգլիացի գործարար և ներդրող։ Առավել հայտնի է որպես Virgin Group ընկերության հիմնադիր, որն իր մեջ ներառում է ավելի քան 400 ընկերություն[1]։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Ով իրեն նախաձեռնող է համարում, բայց սխալներ թույլ չի տալիս, ձեռնարկող չէ։
  • Կյանքում անխուսափելի երկու բան կա՝ մահ և հարկեր։
  • Հիշե՛ք, որ բիզնեսի ոլորտում միայն մի բանում կարելի է համոզված լինել. մի օր ամեն ինչ ծրագրվածին չի համապատասխանի։
  • Ես բիզնեսին մշտապես վերաբերել եմ ինչպես հաճելի զբաղմունքի։ Երբեմն ես մոռանում եմ՝ որտեղ է ավարտվում աշխատանքը և որտեղ է սկսվում հանգիստը։
  • Ես ուրախանում եմ, երբ ինձ վատ են սպասարկում։ Մի՛ կարծեք՝ ես մազոխիստ եմ։ Պարզապես իմ լավագույն բիզնես-մտահղացումները ծնվում են հենց այն ժամանակ, երբ ինձ վատ են սպասարկում։
  • Ես մշտապես պատրաստ եմ լսել ուրիշների կարծիքները և առաջարկներ ընդունել, որոնք ավելի լավն են, քան իմը։ Այդ հատկանիշը ինձ մշտապես օգնել է 40 տարի բիզնես ծավալելիս։
  • Բիզնեսում պահպանողական մտածելակերպն առհարսարակ տեղ չունի, այն ձեզ ավելի է թուլացնում և հանրավորություն չի տալիս գնահատելու փաստերը, այն պարզապես սպանում է քեզ։
  • Ես հավատացած եմ՝ թույլ չպիտի տալ, որ «չի կարելի» բառը կանգնեցնի ձեզ։
  • Ինձ համար ավելի վատ բան չկա, քան աշխատատուի փոխարեն աշխատողների ներողությունը։
  • Ես միշտ փորձել եմ հեռու մնալ գրասենյակներից. իմ սիրելի աշխատավայրը տունն է կամ էլ նավակը։ Հիշե՛ք՝ որևէ մեկը չի զղջացել գրասենյակում քիչ ժամանակ անցկացնելու համար։
  • Յուրաքանչյուր ընկերությունում ցանկացած տիպի ղեկավար պետք է ժամանակ առ ժամանակ հանի իր կոստյումն ու «կեղտոտի ձեռքերը»։
  • Եթե նոր բիզնես եք սկսում և ինձնից խորհուրդ եք հարցնում, ես ասում եմ. «Ազնվություն ցուցաբերե՛ք ցանկացած գործարքի կնքման ժամանակ։ Խարդախություն մի՛ արեք, մի՛ ձգտեք հաղթանակի»։
  • Ցանկացած պարագայում ես ցանկանում եմ հասնել հետևյալին՝ տեր լինել տվածս ցանկացած խոստմանը։
  • Բիզնեսը կոչված է մարդկանց կյանքը լավացնելուն և նրանց հարստացնելուն։ Հակառակ դեպքում չարժե դրանով զբաղվել։
  • Առաջնորդի հատկանիշները դրսևորվում են այն ժամանակ, երբ կարողանում ես հանգիստ ու պարզ բացատրել՝ ինչու է ընդունվել այս կամ այն որոշումը։
  • Փողը հաջողության վատ ցուցիչ է։ Ավելի վատ միայն ճանաչվածությունն է։

Ծանոթագրություններ

[խմբագրել]
  1. London's 1000 most influential people 2010: Tycoons & Retailers։ Evening Standard (26 November 2010)։ Վերստացված է՝ 11 June 2011։


Աղբյուրներ

[խմբագրել]