Jump to content

Անտոն Չեխով

Վիքիքաղվածք-ից
(Վերահղված է Չեխով, Անտոնից)
Անտոն Չեխովը և իր կինը՝ Օլգան մեղրամսի ժամանակ, 1901

Անտոն Պավլովիչ Չեխով (ռուս.՝ Анто́н Па́влович Че́хов, հունվարի 29, 1860 — հուլիսի 15, 1904), ռուս գրող և դրամատուրգ, մասնագիտությամբ՝ բժիշկ։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Ամեն ինչ նսեմանում է գրքի համեմատությամբ[1]։
  • Ով ըմբոշխնել է ստեղծագործության հաճույքը, նրա համար դադարում են գոյություն ունենալ այլ հաճույքներ[2]։
  • Գեղարվեստական ստեղծագործությունը պետք է արտահայտի որևէ մեծ միտք։ Ստեղծագործությունը գեղեցիկ է իր լրջության մեջ[2]։
  • Գիտությունը ամենաանհրաժեշտը, ամենագեղեցիկը և ամենակարևորն է մարդու կյանքում[3]։
  • Հարկավոր է ձգտել այն բանին, որ յուրաքանչյուր ոք ավելի շատ տեսնի ու իմանա, քան տեսել ու իմացել են նրա պապերն ու հայրը[3]։
  • Երբեք ուշ չէ ինքն իրեն հարցնելը՝ գործով եմ ես զբաղված, թե՞ դատարկությամբ[4]։
  • Քաղքենիությունը մեծ չարիք է, այն, ինչպես ամբարտակը գետի վրա, միշտ ծառայել է միայն լճացման համար։
  • Բուժել պետք է ոչ թե հիվանդությունները, այլ նրանց առաջացման պարճառները։
  • Զգուշացիր պաճուճազարդ լեզվից։ Լեզուն պետք է լինի պարզ ու գեղեցիկ։

Ծանոթագրություններ

[խմբագրել]
  1. Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 133. 
  2. 2,0 2,1 Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 148. 
  3. 3,0 3,1 Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 149. 
  4. Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 65. 


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Անտոն Չեխով հոդվածը նաև Վիքիպեդիայում: