Շշուկների մատյան

Վիքիքաղվածք-ից
Jump to navigation Jump to search

Շշուկների մատյան, ռումինահայ գրող Վարուժան Ոսկանյանի (ծնվ. 1958թ. հուլիսի 25) վեպը։ Լույս է տեսել 2009 թվականին։ Հայերեն թարգմանությունը հրատարակվել է 2012 թվականին, թարգմանիչ՝ Սարգիս Սելյան։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Ծնողներս ողջ են։ Նշանակում է՝ ես դեռ լիովին ծնված չեմ.... Ու քանի դեռ լիովին չեմ ծնվել, մահը դեռևս հեռու է։ Այնքան երիտասարդ եմ, որ կարող եմ սիրել նրան, ինչպես գեղեցիկ կնոջը[1]:
  • Արյունն ավելի դանդաղ է հոսում, քան ժամանակը։ Ահա թե ինչու սովորություններն ավելի դժվար են ուշքի գալիս[2]:
  • Միսը կախում էին տանիքի քիվից, որպեսզի քամին չորացնի, իսկ լույսը համը լավացնի։ «Բոլորեն,- ասում էր մեծ հայրս,- ամենեն լավը հովին համն է։ Պետք է գիտենաս ինտոր ձգես ան, որ կերակուրին մեջ մտնա»։ Կակղելու համար չորացած միսը դնում էին հեռվից՝ Երևանից բերված մածուկի մեջ, որ կոչվում էր չաման։ Մեծ հայրս վերցնում էր դանակն ու առաջին շերտը կտրում։ Դուրս էի գալիս բակ և նայում կարմրավուն մսի շերտի միջով։ «Լուսինը չի տեսնվիր»,- ասում էի։ Իսկ մեծ հայրս՝ «Լավ չէ»։ Դանակը սրում էր խոնավ քարի վրա ու մի շերտ ևս կտրում։ Բակար միսը, որի միջով թափանցում էին լուսնի ճառագայթները, դեղնավուն գույն էր ստանում։ «Հիմա կտեսնվի»,- ասում էի։ «Լավ է,- համարում էր մեծ հայրս։- Լույսը և հովը միասին ամենեն համովն են։ Ասանկ պտուղը լավ կհասուննա, և միսը պետք եղածին պես կկտրվի»[3]։
  • Առանց քրքրելիք քունջուպուճախների՝ մանկությունն անիմաստ է։ Իրապես արժե տեսնել միայն այն, ինչը որ թաքցված է։ Հոտն ուղեկցվում է լռությամբ, որն էլ իր հերթին ունի իր հոտերը[4]։
  • Հաճախ, մեծ հայրս գորգերի մասին գերմաներեն սքանչելի մի գիրք էր թերթում։ «Մեր գորգերը,- ասում էր ինձ,- Աստվածաշունչին պես են։ Ամեն բան կգտնաս նրանց մեջ, սկիզբեն մինչև այսօր»[5]։
  • Մանկությանս տարիների սրճաղացն ընտանիքի անդամ էր[6]։
  • Մարդիկ հաճախ են խոսում իրենց մտքերի հետ։ Սեդրակ մեծ հայրս էլ իր սեփական արյան հետ էր խոսում[7]։
  • Մեր տեղը բառերը կկռվին։ Իսկ մենք իրենց տեղը կմեռնինք։[8]։
  • Պատերազմը ամենեն գեշն է։ Եթե դիտմամբ չեն մեռցուներ քեզի, սխալմամբ կմեռցունեն։[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Վարուժան Ոսկանյան, Շշուկների մատյան, ՀԳՄ հրատարակչություն, Երևան, 2012, էջ 7։
  2. Վարուժան Ոսկանյան, Շշուկների մատյան, ՀԳՄ հրատարակչություն, Երևան, 2012, էջ 9։
  3. Վարուժան Ոսկանյան, Շշուկների մատյան, ՀԳՄ հրատարակչություն, Երևան, 2012, էջ 11-12։
  4. Վարուժան Ոսկանյան, Շշուկների մատյան, ՀԳՄ հրատարակչություն, Երևան, 2012, էջ 12։
  5. Վարուժան Ոսկանյան, Շշուկների մատյան, ՀԳՄ հրատարակչություն, Երևան, 2012, էջ 13։
  6. Վարուժան Ոսկանյան, Շշուկների մատյան, ՀԳՄ հրատարակչություն, Երևան, 2012, էջ 15։
  7. Վարուժան Ոսկանյան, Շշուկների մատյան, ՀԳՄ հրատարակչություն, Երևան, 2012, էջ 22։
  8. Վարուժան Ոսկանյան, Շշուկների մատյան, ՀԳՄ հրատարակչություն, Երևան, 2012, էջ 92։
  9. Վարուժան Ոսկանյան, Շշուկների մատյան, ՀԳՄ հրատարակչություն, Երևան, 2012, էջ 94։
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Շշուկների մատյան հոդվածը նաև Վիքիպեդիայում: