Ադրիան Դեկուրսել
Արտաքին տեսք
Ադրիան Դեկուրսել (ֆր.՝ Adrien Decourcelle, հոկտեմբերի 28, 1821 — օգոստոսի 6, 1892), Ֆրանսիացի դրամատուրգ։
Քաղվածքներ
[խմբագրել]- Ընդհանուր տեղերը ճշմարտության հաշմանդամներն են[1]։
- Ամուսնալուծությունն ամուսնական կաթսայի պահպանական կափույրն է[2]։
- Լսելը քաղաքավարություն է, որ խելացի մարդը հաճախ ցույց է տալիս հիմարին, սակայն վերջինս դրան երբեք չի պատասխանում նույն ձևով[3]։
- Իր բարեգործություններից յուրաքանչյուրի համար շնորհակալություն պահանջելը նշանակում է առևտուր անել դրանցով[4]։
- Գոռոզությունը սահուն զառիթափ է, որի ստորոտում մեզ սպասում են մեծամտությունն ու փառամոլությունը[5]։