Jump to content

Երաժշտություն

Վիքիքաղվածք-ից
(Վերահղված է Նվագից)
Հայկական ժողովրդական երաժիշտներ
  Տես նաև Կատեգորիա:Երաժիշտներ 

Աղբյուրով

[խմբագրել]
  • Հայ երաժշտությունն իր մեջ կսնուցանե ոգին իր իսկ ցեղին, որովհետև երաժշտությունը ամենեն մաքուր հայելին է ցեղին[1]։
  • Հայն ունի ինքնուրույն երաժշտություն... Յուրաքանչյուր ազգի երաժշտությունն իր ազգի հնչական ելևէջներեն կծնի ու կծավալվի։ Հայ լեզուն ունի իր հատուկ հնարավորությունը, ուրեմն և համապատասխանող երաժշտությունը[1]։
  • Երաժշտությունը սերտում են դասասենյակներում, երաժիշտ դառնում հրապարակներում...[1]
  • Երաժշտության մեջ, ինչպես շախմատում, թագուհին (մեղեդին) օժտված է առավելագույն ուժով, բայց վճռական նշանակություն ունի թագավորը (ներդաշնակությունը)[1]։
  • Երաժշտության մեջ երկու երևույթների հարաբերություն կա, ձայնի և լռության... Ո՞րն է ավելի հարուստ, ո՞րն է ավելի հագեցած, որի՞ մեջ ավելի խորհուրդ կա... Իմ կարծիքով, հարուստը լռությունն է[1]։
  • Երաժշտությունը միշտ բովանդակալից է։ Յուրաքանչյուր իսկական ստեղծագործության մեջ միտք կա[2]։
  • Երաժշտությունը ժողովրդական պահանջմունք է[3]։
  • Երաժշտությունն առավել բարձր հայտնություն է, քան իմաստությունն ու փիլիսոփայությունը[3]։
  • Երաժշտությունը միջնորդ է զգայական ու հոգեկան կյանքի միջև[3]։
  • Երաժշտությունը ո՛չ մաթեմատիկա է, ո՛չ ֆիզիկա, այլ մի ինչ-որ միջանկյալ բան[3]։
  • Երաժշտությունը արվեստների մեջ էն կախարդ ուժն է, որ անմարմին արտահայտություններով կարողանում է անմիջականորեն և միանգամայն տիրել մարդու բովանդակ գոյությանը, նրա մարմնին ու հոգուն՝ և տիրաբար տանել, ուր որ կամենա։ [4]
  • Բանաստեղծը միայն մարմին է տալիս իր մտքերին ու զգացմունքներին և իր ոգևորություններով կենդանության շունչ է շնչում նրան, որ նա ապրի մշտապես, բայց որ նա թռչի, դրա համար նրան թևեր են հարկավոր, իսկ թևեր առնել նա կարող է միայն էն կախարդական աշխարհքում, որ կոչվում է երաժշտություն։ [4]
  • Բոլոր արվեստների մեջ կրքերի վրա ամենամեծ ազդեցություն գործողը երաժշտությունն է[5]։
  • Երաժշտությունը ամբողջ մարդկության ծանոթ մայրենի լեզուն է[5]։
  • Երաժշտությունը միշտ էլ միջին լուծողական դեղ է եղել։ Նա ամենալավ դեղն է ինձ համար ամենօրյա ճնշումներից հեռանալու համար գոնե մի վայրկյանով մի լավ երգով[6]։
  • Լոս Անջելեսը և Նյու Յորքը մեծ կենտրոններն են երաժշտության արդյունաբերություն աշխարհում, ուրեմն իհարկե դժվար կլինի նորեկների համար որ չգիտեն ինչ սպասեն երաժշտական բիզնեսից[6]։
  • Երաժշտությունը ինձ համար զգացմունքային բան է և ինձ իսկապես ուրախացնում է։ Դա ինձ համար գործիք չէ՝ հռչակ ստանալու կամ երեսս թերթերում տեսնելու կամ որևէ այդպես բան։ Դա այն փաստի մասին է որ ես իսկապես նրանից հաճույք եմ տանում[6]։
  • Երաժշտությունը կախարդանքի ամենաուժեղ դասարանն է[7]։

Առանց աղբյուրի

[խմբագրել]
  • Ես սիրո՛ւմ եմ երաժշտությունը։ Չգիտեմ, շատ հաճախ ես այն նաև ատում եմ։ Բայց երաժշտությունը սիրում է ինձ, և բավական է որևէ մեկը ինձ լքի՝ նա մի ակնթարթում նետվում է ինձ մոտ և ուզում է սիրելի լինել։
  • Դուք ինձ ասացիք, թե ինչ է տոնը և ինչ է լսողությունը, բայց այդ երաժիշտի ինչի՞ն է։ Դուք դրանով արդյոք բացատրեցի՞ք երաժշտությունը,- կամ ժխտեցի՞ք։
  • Միայն հիմա է մարդուն նշուլում, որ երաժշտությունը - գրգիռների խորհրդանշական լեզու է. իսկ հետագայում կսովորեն դեռ հստակ գիտենալ երաժշտին իր երաժշտությունից դուրս բերելու համակարգը։ Նա, թերևս, չի էլ կասկածել, որ դրանով իսկ մատնում է իրեն։ Այսպիսին է այդ կամավոր խոստովանությունների անմեղությունը՝ ի հակադրություն բոլոր գրական ստեղծագործությունների։
  • Եթե Երաժշտության աստվածուհին որոշեր խոսել ոչ թե հնչյուններով, այլ բառերով՝ ապա մենք ստիպված կլինեինք փակել ականջներս։
  • Այսօրվա երաժշտության մեջ առկա է կրոնի և զգայականության հնչուն մի միասնություն, և, ուրեմն, ավելի՛ շատ կին, քան երբևիցե եղել է նախկին երաժշտության մեջ։

Աղբյուրներ

[խմբագրել]
  1. 1 2 3 4 5 Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 120. ISBN 99930-2-263-2.
  2. ↑ Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 160.
  3. 1 2 3 4 Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 154.
  4. 1 2 Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 153.
  5. 1 2 Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 165.
  6. 1 2 3 villevalo.net (անգլերեն)։ Վերստացված է՝ 2008-12-29։
  7. ↑ Մերիլին Մենսոնի ասացվածքներ (անգլերեն)։ Վերստացված է՝ 2008-12-29։
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Երաժշտություն հոդվածը նաև Վիքիպեդիայում: