Նորայր Գրիգորյան
Արտաքին տեսք
Նորայր Արարատի Գրիգորյան (1958, Ներքին Բազմաբերդ, Արագածոտնի մարզ, Հայաստան, ԽՍՀՄ), հայ բանաստեղծ, Հայաստանի գրողների միության անդամ (2007)։
Քաղվածքներ
[խմբագրել]- Դրախտի դուռը ծիրանի ծառից է,
- դուդուկի նվագը արտագաղթից է։
- Այդ երկրի հողը էն հին կավից է,
- հողի ծաղիկը թափառող թախիծ է[1]։
- Հայրենիք կարմիր. հրադադար ու կրակահերթեր,
- ե՛տ նայիր ցամքած քո առուներին,
- ուր խայտաբղետ ձկների երթ էր։
- Հայրենիք կապույտ. ոտքերի ճռռոց ու լքված բերդեր,
- ե՛տ նայիր բարդու ճերմակ կոնքերին,
- ուր թռչունների շլացնող երթ էր։
- Հայրենիք դեղին. խառնաշփոթ ու մահվան հերթեր,
- ե՛տ նայիր ընկնող քո ասուպներին.
- Աստված երկնքում մենակ ու մեղկ էր[1]։
- - Ես ապրում եմ երկու բառերի արանքում ընկած տարածության մեջ, ո՞ր բառերի՝ չեմ ասի, որովհետև բոլորը գիտեն[2]։
- Ծեր զինվորները ծաղկած ծառեր են կապույտ լեռներում,
- նրանք ամեն օր պտղավորվում են փամփուշտներով տաք,
- և նրանց տխուր, բայց նվիրական, մաքուր հուշերում
- վերջին փամփուշտը լուռ խլրտում է իրենց կրծքի տակ[3]։
- Սահմանադրությունից ինձ շորեր կարեցի,
- Թղթե շորեր՝ սև տառերով,
- Գլխատառերով[4]։
Ծանոթագրություններ
[խմբագրել]