Նահանջ երգով
Արտաքին տեսք
«Նահանջ երգով», Պարույր Սևակի պոեմներից, որ գրվել է 1961 թվականին։
Քաղվածքներ
[խմբագրել]- Ես գյուտարարն էի քո այն գեղեցկության,
- Որ մի գուցե չկար ինձնից առաջ
- Եվ չլինի գուցե ինձնից հետո[1]։
- Թե մինչև իսկ կայիր դու ինձանից առաջ՝
- Աղջիկները կյանքում ուռենու են նման.
- Շա՜տ արագ են աճում[3]։
- ...Ոչ մի արդուկ կյանքում չի՜ հարթեցնում կնճիռ։
- Քո ձեռքն - ի՜նքդ գիտես - շա՛տ դյուրին էր հարթում.
- -Ձեռքըդ ինչո՞ւ չվեց՝
- Ամռան կեսի՜ն...[4]
- Միայն թե այլևըս չմտածեմ,
- Որ շուրթերը նաև համբույրով են ստում
- (Խոսքով ստելն ասես քիչ էր, տե՜ր իմ աստված)[5]։
- Ես աշխարհ եմ եկել,
- Որ... ամենքի՜ն ներեմ,
- Բայց ո՛չ երբեք նրան, ում սիրում եմ։
- -Ինձ նմաններն անգամ... սիրածին չե՜ն ներում...[6]
- Թե ասելով լիներ՝
- Կարելի էր շուռ տալ աշխարհն իրոք
- Եվ իսկույն էլ տեղը մի նոր աշխարհ շինել...[6]
- Այս դարը հերքումն է բոլո՜ր հրաշքների
- (Նաև՝ հավերժական կոչված սիրո)...[7]
- Հիմա անգիր գիտի ողջ աշխարհը.
- Երբ անբաժանելին բաժանում են՝
- Անջատվում է ահե՜ղ մի ջերմություն։
- -Վկա՝ ատոմն ինքը[8]։
- ...Իմ ձեռքերի գործը քեզ սիրելն էր որ կար՝
- Փայել-փայփայելը,
- Գրկել-գուրգուրելը։
- Հիմա նրանք ի՞նչ են.
- Խեղճ գործազո՜ւրկ[9]։
- ...Ներսըս հացադուլ է հայտարարել հիմա,
- Ու սիրադուլ՝ սիրտըս[9]։
- Ես չեմ եղել Համլետ,
- Չեմ էլ ուզում լինել.
- «Լինել-չլինելը» մեզանից չէ կախված...[10]
- Չէ՞ որ ամեն նոր սեր իր նոր օրենքն ունի,
- Ուրեմն ունի նաև արդարացումն իր նոր...[11]
- Եվ այստեղ է, ահա, որ չես կարող
- Չնախանձել,
- թե կան այլ լեզուներ,
- Որ և՛ բաժանումը, և՛ պայթումը սրտի
- Նո՛ւյն բառով եմ կոչում,
- Նույն մե՛կ բառով...[12]
- Ա՜խ, թե խելքի գայի
- Ու չզգայի,
- Որ քո մաշկով էին իմ մատները սնվում...[13]
- Եվ ոտքերն էլ ունեն բնազդն իրենց.
- Ինձ այնտեղ են տանում, որ «մերն» էինք կոչում...[15]
- Է՜հ, հանդերձյալ կյանքի չի հավատում հիմա
- Հռոմի պա՛պը նույնիսկ, էլ ուր մնաց թե ես[16]։
- Բայց իսկապես սերը իր հանդերձյալն ունի՝
- Ուրիշ - անդըրսերյան - երկրորդ մի կյանք,
- Որ կոչվում է կարծեմ հիշողություն,
- Եվ չի գնում փութանց,
- Ինչպես առաջինը,
- Այլ տևում է այնքան,
- Որքան ինքը կյանքը[17]։
- Այն, ինչ անվանում են վիրավորանք,
- Անհնար է դառնում երկար պահել.
- Մեկ էլ տեսար՝ հոտեց-գարշահոտեց մեջըդ[18]։
- Թե կարոտը մարդ չէ, որ բռնես ու մորթես,
- Եվ անզոր է այստեղ այն դահիճը նույնիսկ,
- Որին անվանում են վիրավորանք...[19]
- Սերն ինձ համար կյանքում այն կնիքն է եղել,
- Որ միշտ դրոշմում են ոսկու վրա։
- Եթե կյանքըս զուրկ է այդ կնիքից սիրո՝
- Եվ սեփակա՛ն աչքիս կեղծ է թվում ոսկիս[20]։
- ...Ծովերի
- Աղի ջրերի մեջ ողջ ժամանակ ապրող
- Ձկներն այնուհանդերձ անալի են...[21]
- Ճգնաժամն էլ այն է, որ անցնում է վաղ - ուշ,
- Թե չէ պիտի որ նա ուրի՛շ բառով կոչվեր[22]։
- Եվ ինձ չսիրելուդ, ինձնից հեռանալուդ
- Հանկարծահաս գյուտին ես կնայեմ այնժամ,
- Ինչպես որ նայում ենք արդ վառոդի գյուտին.
- -Ահավոր էր՝ երեկ,
- Սովորական՝ այսօր...[23]
- Ուստի ես էլ գիտեմ, որ երբ - սարդի նման -
- Մի մահաբաղձ պահի կախ են տալիս իրենց՝
- Իրենց ավշե հյութից իրենց հյուսած թոկով,
- Ապա... չե՜ն խեղդվում, չէ՛:
- -Անվնա՜ս են մնում...[24]
- Նորահաստա՜տ մի սեր և նորաքա՜նդ մի սեր,-
- Սա մի պատմություն է, որ չի հնանալու...[25]
- -Մի ընդ-օրի-նա-կի՜ր,
- Օ-ր-ի-ն-ա՜կ տուր սիրո,-
- Ես այսպես եմ երգում նահանջելիս...[26]
- -Հավետ օրհնյալ լինի քո անունը,
- Որ հնչում է մերթ «Կին» ու մերթ էլ «Սեր»...[27]
- -Հավետ օրհնյալ լինի քո ժպիտը՝
- Հայտարարը սիրո և խնդության...[28]
Աղբյուրներ
[խմբագրել]- ↑ Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 376:
- ↑ Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 377:
- ↑ Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 378:
- ↑ Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 379։
- ↑ Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 382:
- ↑ 6,0 6,1 Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 383։
- ↑ Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 384։
- ↑ Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 388-389:
- ↑ 9,0 9,1 Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 391:
- ↑ Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 396։
- ↑ Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 397։
- ↑ Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 401։
- ↑ 13,0 13,1 Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 403։
- ↑ Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 405։
- ↑ Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 405։
- ↑ Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 407:
- ↑ Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 407:
- ↑ Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 408:
- ↑ Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 408։
- ↑ Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 408:
- ↑ Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 409։
- ↑ Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 411:
- ↑ Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 411-412։
- ↑ Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 412։
- ↑ Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 413։
- ↑ Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 414։
- ↑ Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 414։
- ↑ Պարույր Սևակ, Երկեր երեք հատորով, հ. 2, Երևան, 1983, էջ 414։