Միլորադ Պավիչ
Արտաքին տեսք
Միլորադ Պավիչ (սերբ.՝ Милорад Павић, հոկտեմբերի 15, 1929, Բելգրադ - նոյեմբերի 30 2009, Բելգրադ), հարավսլավացի և սերբ բանաստեղծ, արձակագիր, պոստմոդերնիզմի և մոգական ռեալիզմի ներկայացուցիչ, թարգմանիչ և 17-19-րդ դարերի սերբական գրականության պատմագիր։ Սերբական բարոկկոյի և սիմվոլիզմի քնարերգության մասնագետ։
Քաղվածքներ
[խմբագրել]- Ես ամենաանհայտ ազգի՝ սերբերի, ամենահայտնի գրողն եմ եղել[1]։
- Եթե շարժվում ես այն ուղղությամբ, որով քո վախն է աճում, ապա ճիշտ ճանապարհին ես[2]։