Մասնակցի քննարկում:Aram~hywikiquote

Page contents not supported in other languages.
Վիքիքաղվածք-ից

Chaojoker 02:40, 27 Հոկտեմբերի 2011 (UTC)[reply]

Չարլի Չապլինի ճառը[խմբագրել]

Չարլի Չապլինը իր 70-ամյակին մի ճառ է արտասանում, որն իր տեսակի մեջ երևույթ էր: Մեջբերում.


…Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, որ տխրությունն ու տառապանքները ընդամենը նախազգուշական ազդանշաններ են այն մասին, որ ես իմ սեփական ճշմարտությանը հակառակ եմ ապրում։

Այսօր ես գիտեմ, որ դա նշանակում է «Լինել հենց ինքը»։

Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, թե որքան ուժեղ կարելի է վիրավորել ինչ-որ մեկին, եթե նրան պարտադրեմ իմ իսկ սեփական ցանկությունների կատարումը, երբ դեռ ժամանակը չի եկել, և մարդը դեռևս պատրաստ չէ, և այդ մարդը ես ինքս եմ։

Այսօր ես դա կոչում եմ «ինքնահարգանք»։

Երբ ես ինձ սիրեցի, ես դադարեցի այլ կյանք ցանկանալ և հանկարծ տեսա, որ կյանքը, որն ինձ հիմա շրջապատում է, ինձ տրամադրում է բոլոր հնարավորություններն աճելու համար։

Այսօր ես դա կոչում եմ «հասունություն»։

Երբ ես ինձ սիրեցի, ես հասկացա, ցանկացած հանգամանքների ժամանակ ես գտնվում եմ ճիշտ տեղում և ճիշտ ժամանակին, և ամեն ինչ բացառապես ճիշտ պահին է կատարվում։

Ես կարող եմ միշտ հանգիստ լինել։ Հիմա ես դա կոչում եմ «ինքնավստահություն»։

Երբ ես ինձ սիրեցի, ես դադարեցի գողանալ իմ սեփական ժամանակը և երազել ապագա մեծ նախագծերի մասին։ Այսօր ես անում եմ միայն այն, ինչն ինձ ուրախություն է պարգևում և ինձ երջանիկ է դարձնում, և ինչն ես սիրում եմ, ինչն իմ սրտին ստիպում է ժպտալ։ Ես դա անում եմ այնպես, ինչպես ուզում եմ և իմ սեփական ռիթմով։

Այսօր ես դա կոչում եմ «պարզություն»։

Երբ ես ինձ սիրեցի, ես ազատվեցի այն ամենից, ինչը վնասում է իմ առողջությունը՝ սննդից, մարդկանցից, իրերից, իրավիճակներից։ Այն ամենից, ինչն ինձ ներքև էր քաշում և հեռացնում իմ սեփական ուղուց։ Այսօր ես դա կոչում եմ «սեր ինքն իր նկատմամբ»։

Երբ ես ինձ սիրեցի, ես դադարեցի միշտ իրավացի լինելուց։ Եվ հենց այդ ժամանակ ես սկսեցի ավելի ու ավելի քիչ սխալվել։

Այսօր ես հասկացա, որ դա համեստությունն է։

Երբ ես ինձ սիրեցի, ես դադարեցի ապրել անցյալով և մտահոգվել ապագայով։ Այսօր ես ապրում եմ միայն ներկայով և կոչում եմ դա «բավարարվածություն»։

Երբ ես ինձ սիրեցի, ես գիտակցեցի, որ իմ միտքը կարող է խանգարել ինձ, որ դրանից կարելի է նույնիսկ հիվանդանալ։ Բայց երբ ես կարողացա այն կապել իմ սրտի հետ, նա միանգամից դարձավ իմ արժեքավոր դաշնակիցը։

Այսօր ես դա կոչում եմ «սրտի իմաստություն»։

Մենք այլևս չպետք է վախենանք վեճերից, կոնֆրոնտացիաներից, ինքն իր հետ և ուրիշների հետ ունեցած պրոբլեմներից։ Նույնիսկ աստղերն են բախվում և նրանց բախումից նոր աշխարհներ են ծնվում։ Այսօր ես գիտեմ, որ դա «Կյանքն» է։

Your account will be renamed[խմբագրել]

02:02, 18 Մարտի 2015 (UTC)

04:39, 17 Ապրիլի 2015 (UTC)