Ես արդեն մեծացել եմ, մայրիկ
Արտաքին տեսք
(Վերահղված է Մամա, ես արդեն մեծացել եմից)
«Մամա, ես արդեն մեծացել եմ», հայ գրող Վարդգես Պետրոսյանի ստեղծագործությունը, որը հրատարակվել է Մոսկվայում 1964 թվականին։
Քաղվածքներ
[խմբագրել]- Ամենալավ դպրոցը, իհարկե, կյանքն է։ Աշխատելը շատ բան է տալիս մարդուն։ Ես մի քանի օր առաջ էլ ասացի․ մարդը սկսում է աշխատանքից։ Իսկ դուք նոր եք սկսում․․․
- Օդը միայն նա է, որ մեզ չի փորձում դաստիարակել, շնչեք քանի դեռ նրան էլ չեն ստիպել ելույթ ունենալ ռադիոյով կամ որևէ ժողովում…
- Ծանոթները միշտ հանդիպում են, երբ նրանց կարիքը չես զգում, երբ կուզենայիր աշխարհում ոչ մի ծանոթ չունենալ։
- Ամեն կին կյանքում, աշխարհում ինչ-որ բան կորցրել է։ Ի՞նչ է կորցրել ինքը․ սե՞րը, հավա՞տը, որ երջանիկ կլինի, ամուսնու՞ն… Օ, եթե ամեն մարդ իմանար, թե գոնե ինչ է կորցրել…
- Մարդը հավանորեն նրա համար է ապրում, որ ամբողջ կյանքում մտածի, թե ինչի համար է ապրում…
- Լեռներում գերեզմանոց չկա, այնտեղ մարդիկ չեն մեռնում, միայն ապրել կարելի է։ Ու դրա համար էլ ինձ թվում է, թե միայն դիակներն են, որ փախչում են լեռներից։ Եվ լեռներն ինձ ասացին՝ մարդը ապրում է որոնելու համար, թեկուզ ամբողջ կյանքում ոչինչ չգտնի։
- Մեկը փափուկ բազմոց է քարշ տալիս տուն, նրա հոգսն այն է, որ իր տանն ամեն ինչ լավ լինի, մյուսը լեռներում մոլիբդեն է փնտրում․ նրա հոգսն այն է, որ լավ լինի ամբողջ աշխարհում։ Միշտ այդպես է եղել…
- Րոպեներ կան, երբ աշխարհում ոչ մի աղջիկ չի կարող չուրախանալ, որ ընկերուհին դժգոհ է սիրած տղայից։
- Փողոցը, հրապարակը, ցուցափեղկը՝ մարդու կյանք չէ, մարդու կյանքը պատահաբար բաց մնացած լուսամուտն է։
Աղբյուրներ
[խմբագրել]- Վարդգես Պետրոսյան «Ես արդեն մեծացել եմ, մայրիկ»։ grqamol.am (դեկտեմբերի 28, 2015)։ Վերստացված է՝ հունվարի 23, 2016։