Jump to content

Ճուտիկի հուշերը

Վիքիքաղվածք-ից

«Ճուտիկի հուշերը», իտալացի մանկագիր Իդա Բաչինիի (1850-1911) ստեղծագործությունները, որն առաջին անգամ հրատարակվել է 1875 թվականին:

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Մայրիկները մեծացնում են զավակներին, նրանց պահպանում են ու կողքին են պահում, քանի դեռ փոքր են, բայց երբ մեծանում են, ավելի լավ է, որ զավակները սովորեն ինքնուրույն իրենց կարիքները հոգալ և օգտակար լինել նրանց, ովքեր հոգ են տանում իրենց մասին[1]։ Ճուտիկի մայրը
  • Ընկերներին պետք է մեծ զգուշությամբ ընտրել, ինչ-որ մեկի հետ ընկերանալուց առաջ անհրաժեշտ է նրան լավ ճանաչել, իմանալ՝ բարի է, ազնիվ է և շատ ուրիշ բաներ[1]։ Ճուտիկի մայրը
  • Շատ վատ է, երեխանե՛ր, երբ զավակները ենթադրում են, որ մայրերը կարող են խաբվել[1]։ Ճուտիկ
  • - Սիրում եմ տեսնել աշխույժ, ուրախ և անգամ մի քիչ էլ չարաճճի երեխաների (թեև չարաճճիությունը, պարզ է, պետք է անել հարմար ժամի, ոչ թե այն ժամանակ, երբ խեղճ մայրիկը կամ ուսուցչուհին փորձում եննրանց շատ լավ բաներ սովորեցնել), բայց երբեք չեմ կարող լավ աչքով նայել չարությանը, ծաղրին, չարամիտ արարքներին և այն ամենին, որոնք ցույց են տալիս, որ երեխայի սիրտը բարի չէ[1]։ Ծերունի
  • Անկասկած, գովասանքի է արժանի այն երեխան, որն իրեն համեստ ու հանգիստ է պահում, երբ մեծերը խոսում են նրա հետ կամ նրան սովորեցնում են[1]։ Ծերունի
  • ...մարդկանց չի կարելի վատ վերաբերվել, հատկապես երբ հեռու են և չեն կարող պաշտպանվել[1]... Ճուտիկ
  • Ով փնտրում է, գտնում է, իսկ ով հարցնում է, հասկանում է[1]։ Ճուտիկ
  • Երեխանե՛ր, հավատացե՛ք: Բարի և անմեղ զգալու երջանկությունից հետո ամենամեծ ուրախությունը զղջալն ու ներվելն է[1]։ Ճուտիկ
  • Հայտնի է, որ երբ ցանկանում են պատմել երկու անհաշտ մարդկանց մասին, սովորաբար ասում են՝ կարծես շուն ու կատու լինեն[1]։ Ճուտիկ
  • ...երեխաներկան, որոնք ճաշում են թանաքոտ մատներով և կեղտոտ դեմքերով, նրանց նայելը տհաճ է: Երեխաները, ինչպես նաև մեծահասակները, պիտի ճաշի ներկայանան մաքուր ձեռքերով և դեմքով: Այդպես, բացի իրենց առողջության մասին հոգ տանելուց, նաև ցույց են տալիս, որ հարգում են իրենց ընկերակիցներին: Երեխաներ կան, որոնք ծամածռում են դեմքերը՝ տեսնելով որոշ ուտեստներ: Սա ինձ դուր չի գալիս, սրանից չեմ ուզում… Այդպես անելը շատ վատ է: Եթե երեխան իրեն լավ է զգում, պիտի ուտի ամեն ինչ, որ մեծանա առողջ և ուժեղ[1]: Տիկին Կլոտիլդե
  • Սի­րե՛ք ձեր ծնող­նե­րին այն­քան շատ, ինչ­քան կա­րող եք, և ­ի­մա­ցե՛ք, որ նրան­ցից լավ ըն­կեր­ներ եր­բեք չեք գտնի: Ն­րանց ա­մեն ին­չում հնա­զանդ­վեք, և­ե­թե ձեզ ար­գե­լում են մտեր­մա­նալ այս կամ այն ե­րե­խա­յի հետ, լսե՛ք նրանց, մի՛ փոր­ձեք փնտրել պատ­ճառ­նե­րը, որ նրանց ստի­պում են այդ­պես վար­վել, կամ հա­մո­զել ձեզ, որ նրանք բա­ցի ձեր օ­գու­տից՝ այլ բան ու­նեն մտքում[1]: Ճուտիկ
  • Ե­թե ինչ-որ մե­կը ձեզ ա­նար­դա­րա­ցիո­րեն վի­րավո­րում է, եր­բեք մի՛ մտա­ծեք վրեժ լու­ծե­լու մա­սին, քա­նի որ վրեժն աշ­խար­հի ա­մե­նա­վատ բանն է: Ա­վե­լին, ե­թե ա­ռիթ ու­նեք լա­վութ­յուն ա­նե­լու այն նույն մար­դուն, ո­րը ձեզ վի­րա­վո­րել է, ա­րե՛ք դա ան­մի­ջա­պես և­ու­րա­խությամբ, ու Աստ­ված կօրհ­նի ձեզ[1]: Ճուտիկ
  • Մի՛ վնա­սեք կեն­դա­նի­նե­րին, մի՛ ու­րա­խա­ցեք նրանց տա­ռա­պան­քով: Այդ­պես սիր­տը դառ­նում է անզ­գամ ու դա­ժան, և ­ե­րե­խան, որն ա­ղավ­նի է սպա­նել կամ թռչնի աչք է հա­նել, երբ մե­ծա­նա, ու­նակ կլի­նի ա­վե­լի մեծ չարութ­յան:
  • Ս­նա­պարծ մի՛ ե­ղեք, գո­հա­ցե՛ք նրա­նով, ինչ ­Տե­րը ձեզ տվել է, և մ­տա­ծե՛ք, որ հա­րուս­տը նա է, ով գո­հա­նում է ու­նե­ցա­ծով: Ա­ռա­տա­ձեռն ե­ղե՛ք. այդ­պի­սին լի­նե­լու համար անհ­րա­ժեշտ չէ մեծ ու­նեց­ված­քի տեր լի­նել, սի­րով տրված մեկ լու­ման, մեկ լավ խոս­քը կամ ջերմ խոր­հուրդը հա­ճախ ա­վե­լին ար­ժեն, քան ա­մե­նաա­ռատ բա­րեգոր­ծութ­յու­նը, և ­կա­րող են ու­րա­խաց­նել ստա­ցողնե­րին[1]: Ճուտիկ

Ծանոթագրություններ

[խմբագրել]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 Իդա Բաչինի, Ճուտիկի հուշերը, Ե., Դարակ, 2020: Թարգմանությունը իտալերենից` Լուսինե Հակոբյանի։