Ճանապարհ տնից
Jump to navigation
Jump to search
«Ճանապարհ տնից» («Ճանապարհ տնից: քաջության, վերապրումի եւ հույսի մի իրական պատմություն»), Դավիթ Խրդյանի ստեղծագործությունը[1]:
Քաղվածքներ[խմբագրել]
- Պապիկս նստած էր Եղսայի կողքին: Նա ձեռքը տարավ գրպանը և այնտեղից հանեց մի փոքր պատառ հաց և մոտեցրեց Եղսայի բերանին: Երբ Եղսան բացեց բերանը, որ ուտի, պապիկս ասաց. «Սու'ս»: Ապա նա ամեն մեկիս տվեց ևս մեկական պատառ հաց` հերթով ասելով` «Սու'ս, սու'ս», բայց դա հրաման չէր, այլ մի տեսակ օրհնություն: Դրանից հետո մենք երկար ժամանակ լուռ էինք:
- Ինձ դուր էր գալիս այս անընդհատ փոփոխվող տեսարանը, ժամանակի մեծ մասը ես կարող էի կանգնել սայլին և մի կողմից մյուսը քայլելով` հայացքով ուսումնասիրել շուրջբոլորը տարածված ամեն տեսակ նոր բաները և հատկապես մրգաստանները իրենց բազմաթիվ պտուղներով. նուռ, թուզ, նեկտարին, ծիրան, դեղձ: Երանի կանգ առնեինք և մի քիչ միրգ հավաքեինք, բայց ես գիտեի, որ հարցնելն իսկ անիմաստ էր:
- Հաջորդ առավոտ ես տեսա ինչ–որ կենդանիների, որոնց նախկինում երբեք չէի տեսել: Զարմանալիորեն ութ լուռ ուղտ դանդաղ անցնում էին շարքով` դիմացից գնում էր ավանակի վրա նստած մի շատ գեր մարդ, ով խոր քուն էր մտել ավանակի վզին ընկած: Մի տղա, Եղսայից բաձրահասակ չէր լինի, այս ու այն կողմ էր անում ուղտերի միջով` փորձելով պահել նրանց շարքը ուղիղ գծի վրա:
- – Պապի՛, ո՞ւր են գնում ուղտերը:
- – Երևի Զմյուռնիա: Այդպես չէ՞, Բենյա'թ:
- – Այո՛,–պատասխանեց հայրս,– Նրանք բրդեղեն են տանում շուկա:
- – Ուղտերը տարօրինակ են, չէ՞, պաի'կ: ինչու՞ են նրանք այդքան տարօրինակ:
- – Որովհետև նրանց հանել են իրենց տներից: Նրանք անապատի իսկական բնակիչներն են` ավազի, աստղերի ու լռության ոգիները:
- – Ինչու՞ են անապատի ոգիներն այդքան տարօրինակ,–հարցրի ես նույնիսկ ավելի շփոթված, քան երբևէ:
- – Որովհետև այն, ինչ ապրում է անապատում, դառնում է անապատ: Անապատը մարդու կարիք չունի: Այնտեղ բնությունը խորհում է ինքն իր հետ` սպասելով աստղերից եկող որոշումներին:
Ծանոթագրություններ[խմբագրել]
- ↑ Խրդյան, Դավիթ (2015) (in hy). Ճանապարհ տնից: քաջության, վերապրումի եւ հույսի մի իրական պատմություն. "Zangak" hratarakchʻutʻyun. ISBN 9789939683874.