Jump to content

Հրկիզված թղթեր

Վիքիքաղվածք-ից

«Հրկիզված թղթեր», 1934 թվականին լույս տեսած նշանավոր ստեղծագործություն, որի հեղինակն է Վահան Թոթովենցը։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • — ...Աշխարհը միանգամից հո չգժվե՞ց, գոյություն ունի պատմություն, և պատմությունն էլ ունի իր տրամաբանական, երկաթյա տրամաբանական ընթացքը,— հայտարարեց պրոֆեսորը։
— Ռուսաստանում ինչպե՞ս փոխվեց ամեն ինչ․․․
— Ռուսաստանը եղել է և միշտ էլ պիտի լինի պատմական տրամաբանությունից դուրս,— վճռական պատասխանեց պրոֆեսորը։
  • Կորցնում եմ հավատը դեպի պատմություն։
  • Այդ գիրքը ձեռագիր էր, բայց արտաքին տեսքից կարծվում էր, որ մի դասական երկասիրություն է։
  • — Իհարկե, աստծո գոյության գաղափարը հավիտենական է, և ոչ ոք չի կարող հակառակն ապացուցել, դրա մասին լաց լինելու կարիք չկա,— ասաց վերջապես պրոֆ. Մելիք-Անդրեասյանը, իր թևերի մեջ սեղմելով Ելենա Բեգլարովնային։— Դու ապահով ես,— շարունակեց պրոֆեսորը,– քո հավատքն աստվածն է, և ոչ ոք չի կարող իր զենքը հասցնել նրան, բայց իմ պատմական տեսություններն այլ են, Լենոչկա, իմ տեսություններին խփում են չորս կողմից. խփում են անողոքաբար, և նրանք փշրվում են մեկը մյուսի հետևից։ Նապոլեոնի պես հսկան ընկավ, խորտակվեց իմ հոգու տաճարում։
  • Պատմության զանազան երևույթներն ընդունել իբրև իրարից անջատ, անկապ երևույթներ։
  • Նորամույծ գաղափարների մի հոսանք, որ բացառապես բխում էր պատմության նոր մեթոդոլոգիայից, խուժում էր նրա իմացականության մեջ, տեղի էր ունենում մի ճակատամարտ պրոֆեսորի ուղեղում՝ հին հասկացողության և նորի միջև։
  • Ժամանակակից պատմությունը պետք է հնանար, թաղվեր ժամանակի սև փոշու տակ, դառնար թուղթ և քար, որպեսզի նորից դուրս հանվեր և դառնար բուռն հետաքրքրության առարկա։
Վիքիդարանի լոգոն
Վիքիդարանի լոգոն
Վիքիդարանում կա այս նյութին առնչվող էջ՝