Վահան Թոթովենց

Վիքիքաղվածք-ից
Վահան Թոթովենցը

Վահան Թոթովենց (սեպտեմբերի 1, 1889, Խարբերդ — հուլիսի 18, 1938), հայ գրող, արձակագիր։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Կինը եթե սիրի, լեռան ծանրություն կարող է կրել իր հոգում[1]։
  • Երբեմն մի փոքրիկ սրամտությունը վեպից թանկ է[2]։

Վահան Թոթովենցի մասին[խմբագրել]

  • Թոթովենցը գրում է վարժ, աշխույժ. ունի երգիծողի անկասկածելի շնորհք[3]։
Ստեփան Զորյան
  • Նա տաղանդավոր գրող էր։ Նրա «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա» հիանալի գործ է և մնայուն... Նա շատ ու շատ հայրենասեր մարդ էև, հայ ժողովրդին, հայ մշակույթը սիրող ու պաշտող, Խորհրդային Հայաստանին նվիրված, Խորհրդային մեծ Միության գիտակցական համակիրը[3]։
Ավետիք Իսահակյան
  • Իր գողտրիկ պատմվածքներով և նովելներով Թոթովենցը կարճ ժամանակ հետո նվաճեց ընթերցող լայն զանգվածների սերն ու համակրանքը[3]։
Վահրամ Ալազան
  • ...Կարդացի /Թոթովենցի/ պատմվածքները ամենամեծ հաճույքով, անկեղծ, սրտաբաց ծիծաղով այդ շարքը, գտա նրանց մեջ կտորներ, շեդևր են ամեն գրականության[3]։
  • Շատ ուրախ եմ, որ չեմ սխալվել և առավելապես ուրախ եմ, որ այդքան կատարելության հասցրել ես արձակդ։ Բոլորը լավ են՝ կարճ, կենդանի, սրամիտ. տիպերը հարազատ, նուրբ, և հումորը սրամիտ ու անփույթ, անկեղծ[3]։
Դերենիկ Դեմիրճյան

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Ասույթներ, հավաքեց և կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 224:
  2. Ասույթներ, հավաքեց և կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 162:
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Վ. Սահակյան, Ռ. Սահակյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005:


Վիքիպեդիա
Կարդացե՛ք Վահան Թոթովենց հոդվածը նաև Վիքիպեդիայում:


Վիքիդարանի լոգոն
Վիքիդարանում կա այս նյութին առնչվող էջ՝