Հովհաննես Ղանալանյան
Արտաքին տեսք
Հովհաննես Տիգրանի Ղանալանյան (փետրվարի 19, 1911, Ախալցխա - մարտի 28, 1994, Երևան), հայ խորհրդային գրականագետ։ Բանասիրական գիտությունների դոկտոր (1948), պրոֆեսոր (1948)։
Քաղվածքներ
[խմբագրել]- Եթե մենակությունը մարդուն մղում է դեպի առանձնացում, ապա սերը հանում է նրան այդ կացությունից, «մենության խավար զնդանից» և կոչում դեպի կյանք։ (էջ 22)
- Չկա մարդ, որի վրա ազդեցություն չգործե թատրոնը, չկա մարդ, որ չկարողանա օգուտ չքաղել թատրոնից…(էջ 43)
- «Հպարտությունից մեծ թշնամի չունի դերասանուհին, որպես նաև դերասանը»։ (էջ 44, Նալբանդյան)
- «Մայր ըլլալ և բնաստեղծ ըլլալ միևնույն բանն է` երկունքն ալ արյունելով կը բաժնվին և կանմահանան ուրիշ էակներու մեջ,- մին կապրի տասնի մեջ, իսկ մյուսը կապրի միլիոններու մեջ»։ (էջ 49, Դանիել Վարուժան)
- Երկնքի լացը հողին ուրախություն է բերում։ (էջ 83)
- «Գրելը կարողություն մըն է, որով կրնանք արտահայտել մեր զգացածը պարզ և բնական, ինչպես խոսելու կարողությունը… Այս ձիրքը կըրնա ստացական ըլլալ…» (էջ 88, Դանիել Վարուժան)
- «Արվեստին մեծագույն դրդիչ գաղափարը դյուրամատույց ըլլալն է»։ (էջ 158, Միսաք Մեծարենց)
- Միայն նրանք երբեք չեն շեղվում ու սխալվում, ովքեր սիրում են տրորված ճանապարհը։ (էջ 243)
Աղբյուրներ
[խմբագրել]Հովհաննես Ղանալանյան, Համաստեղություն։ Հոդվածներ - Երևան։ Սովետական գրող, 1984, 244 էջ։