Հոբիտ կամ գնալն ու գալը
Արտաքին տեսք
Հոբիտ կամ գնալն ու գալը (անգլ.՝ The Hobbit, or There and Back Again), անգլիացի գրող Ջոն Ռոնալդ Ռուել Տոլկինի հեքիաթ-վիպակը, որը առաջին անգամ հրապարակվել է 1937 թվականին։ Հայերեն թարգմանվել է ռուսերենից Էմմա Մակարյանի կողմից և հրապարակվել է «Սովետական գրող» հրատարակչության կողմից 1984 թվականին[1]։
Քաղվածքներ
[խմբագրել]- Կղզյակում, որի մասին Բիլբոն ոչինչ չգիտեր, Գոլլումը պահում էր ամեն տեսակի ոչնչություն, բացի դրանից՝ շատ օգտակար, շատ գեղեցիկ և շատ կաղարդական մի բան։ Մատանի՝ ոսկե թանկարժեք մատանի[2]։
- Գոբլինները, պետք է ասել, դաժան, չար ու զզվելի արարածներ են։ Նրանք գեղեցիկ իրեր պատրաստել չգիտեն, բայց դրա փոխարեն ամեն տեսակ չար գործեր են անում։ Եթե ուզենան, թզուկներից ոչ պակաս, բացի առավել հմուտներից, կարող են թունելներ փորել և հանքեր մշակել, բայց իրենք միշտ կեղտոտ են ու փնթի[3]։
- Այստեղ, խորության և մթության մեջ, հենց ջրի ափին ապրում էր ծեր Գոլլումը՝ մեծամարմին և լպրծուն մի էակ։ Չգիտեմ որտեղից էր նա հայտնվել և ով էր կամ ինչ է իրենից ներկայացնում։ Գոլլում՝ և վերջ։ Սև, ինչպես ինքը խավարը, երկու հսկայական կլոր անգույն աչքեր նեղ դեմքի վրա[4]։
- Բայց հյուսիսային լեռների հնագույն ցեղի արծիվները հպարտ էին, հզոր ու ազնվածին՝ թռչուններին ամենաերևելիները։ Նրանք գոբլիններից չէին սիրում և չէին վախենում նրանցից։ Որ արծիվները գոբլիններին իրենց ուշադրությանն էին արժանացնում (դա շատ հազվադեպ էր լինում, քանի որ արծիվները նրանց չէին ուտում), ապա վերևից վրա էին տալիս գոբլիններին և քշում քարայրները, թույլ չտալով նրանց թալանն ավարտեԼ։ Գոբլիններն ուտում էին արծիվներին և վախենում նրանցից, բայց չէին կարողանում հասնել մինչև ժայռերի կատարներին գտնվող նրանց բները և վռնդել լեռներից[5]։
- Սարդը ուժեղ կսմթեց Բոմբուրի քթի ծայրը։ Անտարակույս Բոմբուրը կենդանի էր։ Մի խուլ վայնասուն լսվեց և դուրս ցցված ոտքը դիպուկ քացի տվեց սարդին...Կատաղած սարդը ճյուղից ցած ընկավ, բայց ժամանակին կառչեց սեփական ոստայնից։
- Մնացածը հռհռացին[6]։
- Բիլբոն մտածում էր ու մտածում էր, թե ինչպես գտնի կորցրած արահետը, սակայն նրա հոգնած գլուխն աշխատելուց հրաժարվում էր։ Նա ուղղակի նստել ու անքթիթ նայում էր ծառերի անվերջանալի շարքերին[7]։
- Դրա համար էլ, երբ էլֆերը թզուկներին կապկպեցին, շարք կանգնեցրեցին ու հաշվեցին, հոբիտը հաշվից դուրս մնաց[8]։
- Հոբիտները կարող են բացարձակ անձայն քայլել անտառում։ Նրանք իրենց այդ ունակությամբ շատ են հպարտանում, և Բիլբոն մեկ անգամ չէ, որ արհամարհանքով փնչացնում էր՝ լսելով այն «շրխկթրխկոցը», որ, իր կարծիքով, թզուկները գցել էին անտառով անցնելիս[9]։
- Եթե ձեզ երբևէ վիճակվել է տեսնել վիշապ, որի պոչը ճզմել են դռան արանքում, ապա կհասկանաք, որ դա զուտ բանաստեղծական չափազանցություն է ցանկացած հոբիտի, նունիսկ Ծեր Տուկի ապուպապի՝ Եզան Մռունչ անունով եղբոր նկատմամբ կիրառված, որն այնպիսի տիտանական հասակ ուներ հոբիտի համար, որ կարող էր ձի հեծնել։ Այդ նա է հին ժամանակներում Կանաչ դաշտի ճակատամարտում Մաունտ-Գրեմից փոթորկի նման արշավել գոբիլների բանակի վրա և իր կոպալով թռցրել նրանց թագավոր Գոլֆիմբուլի գլուխը։ Գլուխը հարյուր մետր թռել է և օդում ընկել ուղիղ ճագարի բույնը․ այսպիսով՝ շահել են ճակատամարտը, և միաժամանակ հնարվել է գոլֆ խաղը[9]։
- Գուցե ձեզ հայտնի է, որ տրոլները պարտավոր են ժամանակին թաքնվել գետնի տակ, որպեսզի լույսը նրանց վրա չծագի, հակառակ դեպքում նրանք կդառնան ժայռեր, լեռնային ապարներ, որից սերում են, և հավիտյան կանշարժանան։ Հենց դա էլ պատահեց Բերտին, Թոմին և Վիլյամին[9]։
- -Այդ ու՞ր էիք կորել, եթե գաղտնիք չէ,- ճանապարհին հարցրեց Տորինը Հենդալֆին։
- -Հետազոտում էի, թե առջևում ինչ կա,- պատասխանեց նա։
- -Իսկ ձեզ ի՞նչ ստիպեց այդպես ժամանակին վերադառնալ։
- -Ետ նայելու սովորությունը[9]։
- Այս բոլորը լսելով՝ Բիլբոն հասկացավ, որ անհապաղ հարկավոր է գործի անցնել։ Կա՛մ հարկավոր է կամացուկ ետ դառնալ և նախազգուշացնել յուրայիններին, որ մի քանի քայլի վրա երեք հաղթանդամ տրոլ են նստած՝ ամենասոսկալի տրամադրությամբ, և ակնհայտ է, որ չեն հրաժարվի խորոված թզուկ, կամ բերանի համը փոխելու համար, թեկուզ խորոված պոնի անուշ անել։ Կա՛մ էլ ինքը պետք է գողություն անելու փայլուն օրինակ ցույց տա։ Իսկական, առասպելական առաջին կարգի գողը նման պարագայում կդատարկեր տրոլների գրպանները (համարյա միշտ արժե դա անել), հենց շամփուրների վրայից կհաներ ոչխարը, կփախցներ գարեջուրը և կչքվեր։ Իսկ տրոլները իսկի նրան չէին էլ նկատի։ Գողերն ավելի գործնական են, մասնագիտական փառասիրությունից զուրկ, դեռ նախապես կխոցեին տրոլներին դաշույնով։ Որից հետո ճոխ ընթրիքով ուրախ-ուրախ գիշերը կկարճացնեին[9][10]։
- Տարօրինակ բան է․ լավի մասին, լավ անցկացրած օրերի մասին արագ են պատմում, և դրանց մասին լսելն այնքան էլ հետաքրքիր չէ։ Իսկ ահա այն մասին, ինչը տհաճ է, ինչը սարսափ կամ զզվանք է առաջացնում, երկար ու գրավիչ պատմություններ են պատմում[9]։
- Բանն այն է, որ այդ մատանին հասարակ մատանի չէր, այլ կախարդական․ նա ով դնում էր մատանին, անտեսանելի էր դառնում, և միայն արևի պայծառ լուսի տակ կարելի էր ստվեր տեսնել, այն էլ շատ թույլ, անիրական։
- — Նվեր, ս-ս-ստացված ծննդյան օրը, իմ ս-ս-սքանչելի։
- Այդպես նա միշտ հավատացրել էր ինքն իրեն, թե իր ծննդյան օրվա նվերն է, բայց ո՞վ գիտե՝ Գոլլումն ինչ ճանապարհով էր ձեռք բերել դա այն վաղեմի ժամանակներում, երբ այդպիսի մատանիներ աշխարհում շատ կային։ Հավանաբար Վարպետն ինքը՝ մատանիների տիրակալն էլ դա չգիտեր։ Սկզբում Գոլլումը մատանին կրում էր մատին, հետո ձաձնձրացավ և սկսեց տոպրակի մեջ դրած կախել վզից, մինչև մատանին տրորեց մաշկը և վերք բացեց։ Այժմ Գոլլումը մատանին սովորաբար պահում էր իր կղզյակում՝ քարերի տակ, և շարունակ ստուգում էր՝ տեղու՞մ է արդյոք[9][11]։
- «Երբ փնտրում ես, ապա անպայման գտնում ես»,- այդպես ասաց կրտսեր թզուկներին Տորինը։ Խոսք չկա, եթե փնտրում ես, ապա միշտ մի բան կգտնես, բայց բոլորովին պարտադիր չէ, որ գտնես այն, ինչ փնտրում ես[9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել]- ↑ Մ․ Հակոբջանյան (2014). Հայ թարգմանական գրականություն. հատոր Բ. Երևան: Հայաստանի ազգային գրապալատի հրատարակչություն. էջ 330.
- ↑ «Հոբիտ կամ գնալն ու գալը», հեքիաթ-վիպակ, դպր. միջին տարիքի համար/ ռուս. թարգմ. Է. Մակարյանը, նկ. Մ. Բելոմլինսկի. - Եր., Սովետ. գող, 1984. - 304 էջ։ Քաղվածքը՝ 88-րդ էջից
- ↑ «Հոբիտ կամ գնալն ու գալը», հեքիաթ-վիպակ, դպր. միջին տարիքի համար/ ռուս. թարգմ. Է. Մակարյանը, նկ. Մ. Բելոմլինսկի. - Եր., Սովետ. գող, 1984. - 304 էջ։ Քաղվածքը՝ 69-րդ էջից
- ↑ «Հոբիտ կամ գնալն ու գալը», հեքիաթ-վիպակ, դպր. միջին տարիքի համար/ ռուս. թարգմ. Է. Մակարյանը, նկ. Մ. Բելոմլինսկի. - Եր., Սովետ. գող, 1984. - 304 էջ։ Քաղվածքը՝ 79-րդ էջից
- ↑ «Հոբիտ կամ գնալն ու գալը», հեքիաթ-վիպակ, դպր. միջին տարիքի համար/ ռուս. թարգմ. Է. Մակարյանը, նկ. Մ. Բելոմլինսկի. - Եր., Սովետ. գող, 1984. - 304 էջ։ Քաղվածքը՝ 112-րդ էջից
- ↑ «Հոբիտ կամ գնալն ու գալը», հեքիաթ-վիպակ, դպր. միջին տարիքի համար/ ռուս. թարգմ. Է. Մակարյանը, նկ. Մ. Բելոմլինսկի. - Եր., Սովետ. գող, 1984. - 304 էջ: Քաղվածքը՝ 156-րդ էջից
- ↑ «Հոբիտ կամ գնալն ու գալը», հեքիաթ-վիպակ, դպր. միջին տարիքի համար/ ռուս. թարգմ. Է. Մակարյանը, նկ. Մ. Բելոմլինսկի. - Եր., Սովետ. գող, 1984. - 304 էջ։ Քաղվածքը՝ 163-րդ էջից
- ↑ «Հոբիտ կամ գնալն ու գալը», հեքիաթ-վիպակ, դպր. միջին տարիքի համար/ ռուս. թարգմ. Է. Մակարյանը, նկ. Մ. Բելոմլինսկի. - Եր., Սովետ. գող, 1984. - 304 էջ։ Քաղվածքը՝ 169-րդ էջից
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 9,5 9,6 9,7 Ջոն Ռոնալդ Ռուել Տոլկին «Հոբիտ»։ grqamol.am (սեպտեմբերի 10, 2014 թ․)։ Վերստացված է՝ սեպտեմբերի 30, 2015 թ․։
- ↑ «Հոբիտ կամ գնալն ու գալը», հեքիաթ-վիպակ, դպր. միջին տարիքի համար/ ռուս. թարգմ. Է. Մակարյանը, նկ. Մ. Բելոմլինսկի. - Եր., Սովետ. գող, 1984. - 304 էջ։ Քաղվածքը՝ 43-րդ էջից
- ↑ «Հոբիտ կամ գնալն ու գալը», հեքիաթ-վիպակ, դպր. միջին տարիքի համար/ ռուս. թարգմ. Է. Մակարյանը, նկ. Մ. Բելոմլինսկի. - Եր., Սովետ. գող, 1984. - 304 էջ։ Քաղվածքը՝ 88-89-րդ էջերից