Փառասիրություն
Արտաքին տեսք
Փառասիրություն, փառասեր լինելը, փառասերի հատկությունը[1]։
Քաղվածքներ
[խմբագրել]- Պարծենկոտ մարդը խելոքների ծաղրի, հիմարների երկրպագության առարկան է, յուղալի պատառ է շողոքորթների համար և սեփական փառասիրության Ստրուկը։
- Փառամոլությունն անհաղթահարելի ձգտումն է` ենթարկվելու թշնամիների հարձակումներին կենդանության ժամանակ և ընկերների ծաղրանքներին` մահվանից հետո։
- Բիրս
- Փառասիրությունը խելքի անհամեստությունն է։
- Դևենանտ
- Ամեն ինչ կախված է շրջապատից, արևը պարզ երկնքում ավելի քիչ երևակայում իրեն քան ճարպամոմը նկուղում։
- Էբներ Էշենբախ
- Որտեղ սկսվում է սնափառությունը, այնտեղ վերջանում է բանականությունը։
- Էբներ Էշենբախ
- Մեզ միշտ դուր են գալիս նրանք, ովքեր հիանում են մեզնով, իսկ նրանք, ովքեր մեզ հիացնում են, դուր են գալիս ոչ միշտ։
- Շատերը կարող են հաջողակ լինել փոքր գործերում, եթե նրանց չտանջեր մեծ փառասիրությունը։
- Մարդ դժբախտ է ոչ թե այն պատճառով, որ փառանոլ է, այլ որ փառամոլությունը խժռում է նրան։
- Մոնտեսքյո
- Սնափառությունը մարդուն դարձնում է շաղակրատ։
- Շոպենհաուեր
- Փառամոլությունը քաղցած ստամոքսի է նման։ Նա չի ենթարկվում ոչ մի օրենքի, բացի սեփական ախորժակից։
- Հենրի Շոու
- Անհնար է պատկերացնել բոլոր այն միջոցները, որոնց օգնությամբ սնափառությունը ավերում է իր սեփական ծրագրերը։
- Չեստերֆիլդ
- Ծառայել մի մարդու իբրև ծաղրածու` բավական վատ զբաղմունք է, իսկ սնափառությամբ տարվածը համընդհանուր ծաղրածու է։
- Պեն
- Բարձր ծառերը մյուս ծառերից ավելի են ենթակա քամու հարվածներին. Ճիշտ այդպես էլ փառասեր մարդիկ ուրիշներից ավելի են ենթակա բախտի քմահաճույքներին։
- Պեն
- Փառամոլությունը սիրո վատ դեղամիջոց է։
- Սքոթ
- Նեղացկոտությունը սնափառության ծնունդ է. հպարտությունը այն չգիտե։
- Պիեռ Վեբեր
- Կրքոտ փառասիրությունը պատանեկության տարիներից վանում է ուրախությունները, որպեսզի ինքը կառավարի։
- Վովենարգ
- Երբեք դեռ չի եղել մի բանաստեղծ, որը միայլ բանաստեղծի իրենից բարձր դասի։
- Ցիցերոն
- Փառասիրությունը գուցե և արատ է, բայց հաճախ այն առաքինությունների աղբյուր է հանդիսանում։
- Քվինտիլիանոս
- Գոռոզությունը քարայրներում ու անապատներում ապրող կատաղի գազան է. իսկ սնափառությունը, թութակի նման ցատկում է ճյուղից ճյուղ և շաղակրատում առանց թաքցնելու։
- Փառամոլությունը իր նորադարձներին բավարար չափով նշանի տակ է վերցնում նրանով, որ նրանց փողոցի արձանների նման, մշտապես պահում է ի տես բոլորի։
- Թոմաս Ֆալտոն
Աղբյուրներ
[խմբագրել]- Աֆորիզմներ, Երևան, «Հայաստան», 1989։