Հենրիխ Շլիման

Վիքիքաղվածք-ից
Հենրիխ Շլիման

Հենրիխ Շլիման, գերմանացի գործարար և հնագետ։ Դաշտային հնագիտության հիմնադիրներից մեկն է։ Հայտնի է դարձել Փոքր Ասիայում՝ անտիկ Տրոյայի, ինչպես նաև Պելոպոնեսում պիոներական գտածոների շնորհիվ, միկենական մշակույթի հայտնագործող։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Եվրոպայի դժբախտությունն այն էր, որ նա որպես քաղաքակրթության հիմք ընդունեց Հունաստանը, և ոչ Հայաստանը[1]։
  • Խնդրում եմ մի նեղացեք ինձնից, բայց դուք շատ եք գերագնահատում Ձեր ուժերը, երազում եք ձեր անհնարին նվաճումների և ձեռքբերումների մասին, թույլ եք տալիս անթույլատրելի տոն և առաջադրում եք անհեթեթ պահանջներ, անընդհատ մոռանալով այն մասին, որ մեր գործերը առանց ձեր միջամտության էլ հաջող են ընթանում[2]։
  • Եթե ես նախորդ տարիներին կարողանայի պատկերացնել, որ մի անգամ կաշխատեմ ներկայիս կարողության մեկ քառորդը, ապա կհամարեի ինձ ամենաերջանիկ մարդկանցից մեկը։ Բայց հիմա ես զգում եմ, որ ամենաթշվառն եմ, բաժանված եմ Պետերբուրգից տասնվեց հազար կիլոմետրով, որտեղ բոլոր իմ հույսերը և երազանքները միացան մեկ տեղում։ Եթե ես այստեղ՝ Սակրամենտոյում, կարող եմ ցանկացած ժամանակ կողոպտված կամ սպանված լինեմ, ապա Ռուսաստանում կարող եմ հանգիստ քնել իմ անկողնում, չվախենալով իմ կյանքի և սեփականության համար, քանի որ այնտեղ արդարությունը հետևում է իր խաղաղասեր բնակիչներին[3]։
  • Երկու տարի շարունակ ես բացառապես զբաղվել եմ հին հեղինակների աշխատությունների ընթերցմամբ. գրեթե բոլորի հետ հասցրել եմ ծանոթանալ, իսկ «Իլիական»-ը և «Ոդիսական»-ը ես կարդացել եմ մի քանի անգամ։ Հունական քերականությունից ես սովորել եմ միայն խոնարհումները և կանոնավոր և անկանոն բայերը, իսկ քերականական օրենքները անգիր սովորելու վրա, ես իմ թանկագին ժամանակից չեմ ծախսել գեթ ոչ մի ակնթարթ։ Իմ կարծիքով, հունարենի քերականության մեջ գիտելիքները կարելի է ամրապնդել բացառապես գործնական եղանակով, այսինքն դասական աշխատությունների ուշադիր ընթերցմամբ և առանձին հատվածների անգիր սովորելով։ Այդպես, ես շատ հեշտությամբ կարողանում եմ գրել և առանց դժվարության կարողանում եմ խոսել ցանկացած իրի մասին, երբեք չմոռանալով ինչ-որ մի բառ։ Քերականության բոլոր օրենքներին ես հետևում եմ, չնայած չգիտեմ դասագրքերում կան դրանք, թե ոչ։
  • Ցավոք սրտի, ես և Դու այնպիսի էակներ ենք, ովքեր երբեք չեն հասկանա միմյանց։ Ես դա նկատեցի մեր առաջին ժամադրության հենց առաջին րոպեից, և իմ կյանքի վերջին րոպեներին էլ այդպես կմտածեմ։
  • Անցկացնել ամբողջ կյանքը ճանապարհորդության վրա կամ անգործ ապրել Հռոմում, Փարիզում և Աթենքում հնարավոր չէ այնպիսի մարդու համար, ինչպիսին ես եմ, որը սովոր է աշխատել առավոտից մինչ երեկո։
  • Հաջորդ տարվա ապրիլին ես կքանդեմ ամբողջ Հիսսարլիկի բլուրը, քանի որ ես վստահ եմ, որ կգտնեմ Պերգամոնը՝ Տրոյայի միջնաբերդը։
  • Երդվում եմ մահացած մորս անունով, որ բոլոր մտքերս ուղղված կլինեն իմ ապագա կնոջը երջանիկ դարձնելու համար։
  • Երդվում եմ Ձեզ նրա մոտ երբեք բողոքելու պատճառ չի լինի, ես նրան կպահեմ արքայադստեր պես, եթե նա սիրի ու հարգի ինձ։
  • Ինձ համար կարևոր չէ գիտի նա օտար լեզուներ, թե ոչ։ Բայց նա պետք է լինի հունական տիպի, ունենա սև մազեր և լինի, հնարավորության դեպքում, գեղեցիկ։ Սակայն իմ առաջին պայմանը՝ դա բարի և սիրող սիրտ ունենալն է։
  • Ինձ ապշեցրեց, որ դուք տվեցիք այդպիսի ստրկական պատասխան։ Ես ազնիվ, հասարակ մարդ եմ։ Եվ կարծում էի, եթե մենք ամուսնանանք, ապա դա կկատարվի նրա պատճառով, որ մենք երկուսս էլ ուզում ենք գտնել Տրոյան, ուզում ենք միասին հիանալ Հոմերոսով։
  • Ես նույնիսկ պատրաստ էի նրան, որ նախարարին վճարեմ կրկնակի արժեք իմ կողմից գտած գանձերի համար, քանի որ ես ունեմ միայն մեկ ցանկություն՝ լուծել Տրոյայի գտնվելու վայրի խնդիրը։

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Հայաստանն օտարների աչքերով
  2. Ի․ Ա․ Բոգդանով // Հենրիխ Շլիման: ռուսական արկած // {{}}: АСТ: Օլիմպ, 2008 — 415 էջ.
  3. Ի․ Ա․ Բոգդանով // Հենրիխ Շլիման: Առասպելի հաղթանակը // {{}}: АСТ: Օլիմպ, 2008 — 351 էջ.
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Հենրիխ Շլիման հոդվածը նաև Վիքիպեդիայում: