Հայրիկ (ֆիլմ)

Վիքիքաղվածք-ից
Jump to navigation Jump to search

«Հայրիկ», 1972 թվականին նկարահանված հայկական ֆիլմ, որ պատմում է բանվոր Հովսեփի ու նրա ընտանիքի կյանքի մասին։ Ռեժիսորը Հենրիկ Մարլյանն է, սցենարի հեղինակը՝ Աղասի Այվազյանը։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Ոչ ոք չի ուզում տանուլ տալ։ Լևոնն էլ չի ուզում տանուլ տալ։ Բոլորդ էլ վերցնել էք ուզում։ Մարդիկ իրար լավություն են ուզում անել։ Աստված էդպես է ստեղծել մարդուն։ Դրա բնական պահանջը ունեն։ Դե արե՛ք էլի։ Դրանից էլ հեշտ բան։ Չէ՛։ Ոչ ոք չի ուզում տանուլ տալ, բոլորն էլ վերցնել եք ուզում։ Բոլորինը ինձ, իմը ինձ, նրանը ինձ, քոնը ինձ։ Մազալու են մարդիկ։ Բարի գիշեր։
  • Գնու՜մ եք։ Գալի՜ս եք։ Չեք հասկանում՝ ինչ եք անում, ինչ եք ուզում, ինչի եք գնում, ինչի եք գալիս։ Օրվա մեջ կես ժամ իրար չեք տեսնում։ Շուտով իրար դեմք էլ կմոռանաք։ Պիտի ճակատներիդ գրվի՝ ով ով է, որ գոնե իրար ճանաչեք։ Էս սեղանը իմաստ ունի, հո էնպես չի՞։
  • -Հայրիկ, ինչո՞ւ էին բոլորը միայն մեր ձեռքերը սեղմում։
-Որովհետև Պողոս պապը մեր ընտանիքից էր:
-Իսկ նա ուրիշ ընտանիք ունեցե՞լ է:
-Հա, երբ փոքր է եղել:
-Կարապե՞տն էլ մեր ընտանիքից է:
-Հա, և իր ընտանիքն էլ ունի:
-Իսկ նրա ընտանիքը մե՞րն էլ է:
-Իհարկե:
-Ուրեմն, ես քանի՞ ընտանիք ունեմ…Հայրիկ, դու որ փոքր էիր, ուրիշ ընտանիք ունեի՞ր:
-Ես էլ, մայրդ էլ…
-Ե՞ս էլ պիտի ուրիշ ընտանիք ունենամ:
-Դու էլ ուրիշ կունենաս:
-Մերո՞ւժն էլ:
-Մերուժն էլ…Ի՞նչ եղավ, ինչո՞ւ տխրեցիր…Դու արդեն մեծ ես:
-Հայրիկ, բոլոր ընտանիքները բաժանվե՞լ են այդպես:
-Հա…
-Հայրիկ, պապիս պա՞պն էլ ուներ ուրիշ ընտանիք:
-Ուրիշ էր, ուրիշ:
-Իսկ բոլորի սկզբո՞ւմ` նրանց պապը:
-Նա էլ էր ուրիշ:
-Հայրիկ, ուրիշ ընտանիք շա՞տ կա:
-Շաաատ:
-Հայրիկ, ինչպե՞ս է, որ մեր ընտանիքում ես անում եմ այն, ինչ որ անում եմ, դու անում ես այն, ինչ որ անում ես:
-Ե՞րբ պիտի մարդավարի խոսես:
-Հայրիկ, ինչո՞ւ է այնպես, որ ես քո ուսերին եմ նստում:
-Քո ուսերին էլ կնստեն:
-Ուրի՞շ ընտանիքից:
-Չէ, ինչո՞ւ: Քո ընտանիքից:
-Դո՞ւ պիտի իմ ուսերին նստես:
-Չէ, տղաս, ես չէ:
-Հայրիկ, մեր բակի Վարդա՞նն էլ մեր առաջին պապի ընտանիքից է:
-Հա:
-Ի՞սկ տոմս ծախող աղջիկը, որն ինձ չի սիրում:
-Նա էլ:
-Սա՞…
-Հա…
-Սա՞..
-Հա…

Արտաքին հղումներ[խմբագրել]

Վիքիպեդիա
Կարդացե՛ք Հայրիկ (ֆիլմ) հոդվածը նաև Վիքիպեդիայում: