Համոզմունք
Արտաքին տեսք
Համոզմունք, մարդու գիտելիքները, նրա գիտակցության մեջ խորապես արմատացած բարոյական սկզբունքները, նորմերը, աշխարհայացքը, իդեալները և այլ իմացական կառուցվածքները, որոնց նա իրեն պարտավորված է զգում հետևել կյանքում, որովհետև համարում է ինքնըստինքյան հասկանալի և բնական։
Քաղվածքներ
[խմբագրել]- Համոզմունքը զգացմունք է, համոզմունքները չեն վերլուծվում, նրանց մասին դատողություններ չեն անում[1]։
- Համոզմունքը ճանաչողության սկիզբը չէ, այլ ամեն մի ճանաչողության պսակը[1]։
- Ես երբեք չեմ կարողանա ուրիշին համոզել այլ կերպ, քան նրա սեփական մտքերով[1]։
- Համոզմունքը բանականության խիղճն է[1]։
- Ն. Շամֆոր
- Աշխարհայացքը յուրաքանչյուր ճանաչողության հիմքն է[1]։
- Շատերի համոզմունքները ավելին չեն սովորություններից[1]։
- Օգտակարը պահի համար է, սկզբունքը` դարերի [2]։
- Ով վախենում է, թե կհարձակվեն իր համոզմունքների վրա, նա ինքն է կասկածում դրանց[3]։
- Համոզմունքը գործունեության անհրաժեշտ հիմքն է, եթե տեսությունը ճիշտ չէ, պրակտիկան չի կարող ճիշտ լինել[1]։