Jump to content

Կրակե շապիկ

Վիքիքաղվածք-ից

«Կրակե շապիկ», Վարդգես Պետրոսյանի ստեղծագործություններից։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Քո ցավն, ՀԱՅՐԵՆԻՔ, կրակե շապիկ է. հագնում եմ վառում է, հանում եմ մեռնում եմ։
  • Եթե իսկապես հարկավոր լինեմ քեզ, ես կզգամ ու ինքս կգամ։
  • Տաղանդը տեսնելն է, բոլոր մարդիկ նայում են։
  • Բարի միայն ուժեղ մարդիկ են լինում, չարությունը թուլությունից է։
  • Որևէ հայ և թուրք երբևէ չեն կարող միայն երկուսով լինել, նրանց արանքում միշտ պիտի գա,նստի երրորդը՝պատմությունը...
  • Պատերազմում արձակված գնդակը կույր է, խուլ է, նա չի տարբերում՝ երեխա է, զինվոր....
  • Ամեն հայի ձեռքի մեջ մի սպի է, որից դեռ արյուն է կաթկթում...
  • Տարօրինակ մարդիկ են այս հայաստանցիները. մեկ գլուխդ կջարդեն, եթե բան է, Հայաստանի չնչին մի արատը մատնանշես, մեկ էլ՝ կդառնան ամեն բան ներող Հիսուս Քրիստոս...
  • Ու՞ր էիր, աստված, երբ ավերում էին չքնաղ մի երկիր...
  • Այսքան փոքր չլիներ Հայաստանը,գնայիր մի տեղ, լուծվեիր անծանոթ-անդեմ մարդկանց մեջ,պաշտպանեիր մենակությունդ...
  • Երկիրը երկու հարևանով տուն չի, որ վատ հարևանի պատճառով ծախես-գնաս մի ուրիշ փողոց կամ քաղաք, նոր տուն առնես...
  • Միայն սերը երևի քիչ է իրար հետ մի կյանք ապրելու համար… Հետո պիտի գար հարազատությունը, չեկավ... Հարազատություն չեղավ, իսկ սերը շոգեքարշ է, որ ընտանիքի գնացքը կարող է տանել հազիվ 1-2 կայարան...
  • Միշտ կողք-կողքի երևի միայն լուսանկարներն է, որ կարող են ապրել...
  • Նարեկացին դարի մեղքերի համար իրեն էր խաչի հանում, մենք մեր մեղքերի համար... դարին։
  • Կոտրվում է միայն ուժեղը։ Թույլը ճկվում է, երկարում, կարճանում, հարմարվում։
  • Պարզունակ հոգիները ցավի չեն դիմանում, իսկույն կոտրվում են... չեն ճկվում, կոտրվում են միանգամից։
  • Չեր լուծվում, մազ էր մնում, որ լուծվի, և... չէր լուծվում հավասարումը։ Անհայտներից մեկն էր համն հանում...
  • Ոմանց համար այդ ցավը, կներես, ծամոն է, միշտ բերանները գցած, ատամների տակ լմլմացնում են՝ սեղանի վրա լինի, թե շուկայում, հարսանիք լինի, թե հոգեհանգիստ...
  • Մեր անցյալն արնաներկ է, մեր պատմության կավիճը արյուն է եղել, ուրեմն արյուն պիտի սովորենք...
  • Անցնող ժամանակի հետ այդ թշնամանքն աճում էր՝ ինչպես եղունգն է աճում մարդուց աննկատ,բայց հաստատուն, անկասելի։ Այդ տարիններին դուք փորձ էիք արել թշնամանքը կասեցնելու,ինչպես մարդը երկարած եղունգն է կտրում....
  • Հայությունը թվաց խաղ, զբաղմունք, հոբբի, տիկնիկային թատրոն, «պարապություն» կոչվող անհամ ուտելիք, կծու-թթու վիտամիններով համեմելու միջոց և ոչ թե արյան պահանջ, հոգեկան թթվածին...
  • Երկար ապրիր, տա՛տ, աղաչում եմ, չէ՞ որ քանի դու կաս, ես թոռ եմ, թոռնիկ, ուրեմն, դեռ աշխարհում մի տեղ կա՝ քեզ երեխա զգալու, կարող եմ գալ, գլուխս դնել ծնկներիդ, ու դու ոչինչ չես հարցնի...

Աղբյուրներ

[խմբագրել]
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Կրակե շապիկ (վեպ) հոդվածը նաև Վիքիպեդիայում: