Կամո Գյանջյան

Վիքիքաղվածք-ից

Կամո Գյանջյան (Արիացի) (1948, օգոստոսի 30, Երևան), հայ քանդակագործ, նկարիչ։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Ես ստեղծում եմ Բանաստեղծության նոր տեսակ, որը մատչելի չէ ամբոխին մտավորականության և պատկանում է փոքրամասնությանը էլիտային մտավորական։ Այդպիսին է Էությունը Նոր Արվեստի, որն արարում է ինքն իր համար, ժամանակից դուրս, ուր Արքայությունն է սկսվում Մետամորֆոզների Վիրտուալ՝ պայծառակերպված ԲԱՌԱՀԱԼՅՈՒՑԻՆԱՑԻԱՆԵՐՈՎ ԱՅԼԱԿԵՑՈՒԹՅԱՆ ՀԻՊԵՐԻՐԱԿԱՆ։
  • Արևմուտքը, ինտելեկտուալիզմով իր զառանցյալ փորեց գերեզմանն իր Բնազդների։
  • Մաքուր Արվեստը բովանդակազուրկ է՝ ինչպես Կեցությունը Մաքուր։
  • Ես միշտ այնտեղ եմ, որտեղ չկամ...
  • Արվեստը «ԿԱՄՔ»-ի խաղ է։
  • ՖՈՐՄԱՆ կատեգորիկ իմպերատիվն է Արվեստի[1]։։
  • Միշտ էլ ատելությամբ եմ վերաբերվել հանդեպ բիզնեսը, որը ստիպում է մարդուն ստորանալ ու ստորացնել տեսակին իր։ Շահախնդիր է կյանքը, շահախարդախ։ Խարդավում է բոլորին։ Մղում փակուղի։ Ուր ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ հաշվեհարդար է տեսնում դաժան, յուրաքանչյուրի հետ, յուրովի։
  • Մահկանացուի ժամանակը փող արժե, Հանճարի ժամանակը՝ Գլուխգործոց։
  • Հավատում եմ նրան, ինչն անհավատալի է։ Որոնում եմ այն, ինչը գտնելն անհնար է։ Հասել եմ բարձունքին, որը գոյություն չունի...
  • ԿԱՄԵՆՈՒՄ ԵՄ ՆՎԱՃԵԼ ՏԻԵԶԵՐՔԸ ԿԱՄՔԻ՛ ԳԵՂԱԳԻՏԱԿԱՆ։

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Կամո Գյանջյան. «Դեպի Գեղագիտության Լաբիրինթը Ոսկյա». էսսեներ, խոհաբանաստեղծական գրառումներ, փիլիսոփայական ընդհանրացումներ. Երևան 2014, Զանգակ հրատարակչություն. 


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Կամո Գյանջյան հոդվածը նաև Վիքիպեդիայում: