Ծխախոտ
Արտաքին տեսք
(Վերահղված է Ծխախոտաբույսից)
Այս էջը պարունակում է քաղվածքներ ծխախոտի (սիգարների և սիգարետների) և ծխելու մասին։
Տե՛ս նաև Ծխախոտի ազդեցությունն առողջության վրա։
Քաղվածքներ
[խմբագրել]- Ծխելը թողնելը հեշտ է։ Ես հարյուրավոր անգամներ արել եմ դա։
- Եթե բոլոր սիգարները և սիգարետները որոշ արական անդամի տեսքով սարքեին, տղամարդկանց մեծ մասը անմիջապես կդադարեր ծխել։ Կարելի է դա չպատահեր, որովհետև սիգարները համենայն դեպս դրան նման են, և դարձյալ տեսնում եք ինչպես տղամարդիկ լիզում և դրանց ծծում են, կարծես ագահորեն դիմավորելիս լինեն մի ընկերոջ, ով նոր է վերադարձել երկար ճամփորդությունից։
- Դուեյն Ալեն Հան
- Ամեն ծխախոտ երկու ծայր ունի. մեկ ծայրում կրակ է, մյուս ծայրում՝ մի տխմար. իսկ մեջտեղում՝ չոր խոտ։
- Հաիմ Բիալիկ
- Երբեմն ծխախոտն ուղղակի ծխախոտ է։
- Ծխախոտի առաջին մոլորությունն այն է, որ այն ծխելիս գործազրկության ժամանակ պատկերացնում ենք, որ որևէ գործ ենք կատարում։
- Կարող է իմ ծխելը ձեզ անհանգստացնում է, բայց ինձ սպանում է։
- Ձեզ կասեմ, թե ինչու եմ սիրում ծխախոտի բիզնեսը։ Սարքելը մի պեննի արժի։ Մեկ դոլարով կծախես։ Մոլուցք է բերում։ Եվ հիանալի ապրանքանշային հավատարմություն կա[1]։
- Ծխախոտը միակ սպառողական ապրանքն է, որ երբ ըստ նշվածի է օգտագործվում, սպանում է իր սպառողին։
- Բժ. Գրո Հարլեմ Բրուդթլանդ
- Միակ «ավելի ապահով» ծխախոտը ձեր վերջինն է։
- Դուեյն Ալեն Հան
- Ծխելը ձեզ դարձնում է հիմար, միտք և բանաստեղծություն ստեղծելուց անկարող։ Դա միայն պարապների համար է, ձանձրացած մարդկանց համար [..] Ծխելը նաև մեծ կոպտություն է, լկտի հակահասարակություն։
- Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե, Կարլ Լյուդվիգ Քնեվելին գրված նամակից, 1776։ Մեջբերված Էրնեստ Լաութենբախի «Lexikon Goethe-Zitate: Auslese für das 21. Jahrhundert aus Werk und Leben» գրքից։ IUDICIUM Verlag, 2004. ISBN 9783891298008. S. 807th։
- Ես չեմ ճանաչում որևէ մեկին, որը համոզված չլինի, թե ամեն չարիք վտանգավոր է, մանավանդ՝ հարբեցողությունն ու ծխելը[2]։
- Այդպես է թութունի և ռոմի հետ՝
Նախ ուրախ ես, հետո ընկնում ես։- Վիլհելմ Բուշ, «Und die Moral von der Geschicht»-ից։ Վիլհելմ Բուշի ամբողջական աշխատանքներ։ Խմբագրել է՝ Rolf Hochhuth. 12. Auflage, München, 2008. S. 948.
- Թութունի սպառումը մեր ժամանակների ամենամեծ կանխարգելի առողջական ռիսկն է։
- Սաբին Բաետզինգ, Դեղերի և թմրամոլության մասին Գերմանիայի կառավարական զեկույց, մայիս 3, 2006, bundesregierung.de
Ծխախոտի փաթեթների վրայի զգուշացումներ
[խմբագրել]- Զգուշացում՝ Ծխախոտները վնասում են ձեր մարմնի ձևին։
- Զգուշացում՝ Ծխելը մաշկի վաղաժամ ծերացման պատճառ է դառնում։
- Զգուշացում՝ Ծխելը սպանում է։
- Զգուշացում՝ Ձեր ծխելը վնասում է ձեր ամենամոտ մարդկանց։
- Զգուշացում՝ Ծխախոտի ամբողջությունը 43 քաղցկեղածին է մտցնում ձեր մարմին։
- Զգուշացում՝ Կլինիկական ուսումնասիրությունները հաստատում են, որ մինչ 45 տարեկան սրտի կաթվածահարների 75% տոկոսը ծխողներ են։
- Զգուշացում՝ Կլինիկական ուսումնասիրությունները հաստատում են, որ ծխախոտը մոլուցք է բերում։
- Զգուշացում՝ Կլինիկական ուսումնասիրությունները հաստատում են, որ ծխելը սեռատկարություն է բերում։
- Զգուշացում՝ Կլինիկական ուսումնասիրությունները հաստատում են, որ ծխողների երեխաները շնչահեղձուկից (ասթմայից) են տուժում։
- Զգուշացում՝ Կլինիկական ուսումնասիրությունները հաստատում են, որ հղիության ժամանակ ծխելը ձեր երախայի կյանքը վտանգի է ենթարկում։
- Զգուշացում՝ Կլինիկական ուսումնասիրությունները հաստատում են, որ ծխախոտի ծուխը վնասում է ձեր երեխաների առողջությանը։
- Զգուշացում՝ Առողջապահության նախարարությունը նշում է, որ թոքի բոլոր քաղցկեղների 85%-ը ծխախոտից է առաջանում։
- Զգուշացում՝ Առողջապահության նախարարությունը նշում է, որ ծխախոտները վաղաժամ մահվան պատճառ են դառնում։
- Զգուշացում՝ Առողջապահության նախարարությունը նշում է, որ ծխելը լուրջ հիվանդությունների է բերում։
- Զգուշացում՝ Առողջապահության նախարարությունը նշում է, որ ծխելը վնասակար է առողջությանը։
- Զգուշացում՝ Ծխախոտները հիվանդության և վաղաժամ մահվան պատճառ են դառնում։
- Զգուշացում՝ Ծխախոտները ուղեղի կաթվածի և սրտի հիվանդության պատճառ են դառնում։
- Զգուշացում՝ Ծխախոտները սաղմի մեջ արատներ են առաջացնում։
- Զգուշացում՝ Ծխախոտի ծուխը վնասում է երեխաների և ձեր շրջապատի առողջությանը։
Աղբյուրներ
[խմբագրել]- ↑ Որտե՞ղ ներդրեմ իմ խնայողությունները։ (անգլերեն)
- ↑ Զորի Բալայան, Տագնապներ, Ե․, Լույս, 1987։