Խրատներ
Արտաքին տեսք
Խրատներ, մեկին ուղիղ ընթացքի բերելու կամ որևէ բան ճիշտ, գեղեցիկ, լավ կատարելու համար հորդոր` խորհուրդ[1]։
Քաղվածքներ
[խմբագրել]- Մեկից մի պատառ թռցնելն ու ուրիշին մատուցելը սխրագործություն չէ։
- Արիստոֆանես
- Թանկարժեք քարը ցեխի մեջ էլ է պահում իր արժեքը։
- Բավական չէ բժիշկ լինել, պետք է նաև բուժել կարողանալ։
- Վատ ավելով սենյակ չես ավլի։
- Բրիջ
- Արժեքավոր մարդ երևալու համար պետք է լինել այդպիսին։
- Կասկածելի պարագային պետք է գործի ու սատար դառնա նա, ով հստակ է տեսնում։
- Եթե դու ջանում ես դուր գալ բոլորին, կվերջացնես նրանով, որ դուր չես գա ոչ ոքի։
- Գրաֆ
- Ով չի սկսում սկզբից, թող հույս չունենա առաջ շարժվելու։
- Զեյմե
- Մարդկանց մեջ հեղինակություն ձեռք բերելու ճիշտ միջոցը նրանց օգտակար լինելն է։
- Էբներ Էշենբախ
- Հրավառության ժամանակ աստղերին չեն նայում։
- Էբներ Էշենբախ
- Չսպասեք, թե աշխարհը լուսավոր կերևա, եթե դուք չեք հանում սև ակնոցները։
- Չարլդ Էլիոթ
- Այն թույնը, որ չի ներգործում միանգամից, պակաս վտանգավոր չէ։
- Լեսինգ
- Եթե հայելու մեջ կապիկ է նայում, այնտեղից չի կարող առաքյալ երևալ։
- Ով մարտում ուզում է լինել առյուծի նման, առյուծի վեհանձնության մասին չպետք է մոռանա։
- Մի' եղիր ո'չ չափից ավելի համառ` պահելու այն, ինչ փլուզվում է և ոչ չափից ավելի աճապարի'ր` հաստատելու այն, ինչ կարծես թե երևան է գալիս։
- Կոնստան
- Թամքել խոզին` դեռևս չի նշանակում նրան նժույգ դարձնել։
- Հայլեր
- Որքան էլ դու ծաղրելու լինես քո հենակները, դրանից դու ավելի լավ չես քայլելու։
Աղբյուրներ
[խմբագրել]- Աֆորիզմներ, Երևան, 1989, էջ 607։
Ծանոթագրություններ
[խմբագրել]- ↑ Ժամանակակից հայոց լեզվի բացատրական բառարան, Երևան, 1972,հտ.2