Jump to content

Խաչագողի հիշատակարանը

Վիքիքաղվածք-ից

«Խաչագողի հիշատակարանը», Րաֆֆու վեպն է։ Վեպն առաջին անգամ տպագրվել է «Մշակի» 1882-1883 թվահամարներում, ապա նույն շարվածքից լույս է տեսել նաև առանձին գրքով։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Թողնել ընտանիքը անտեր, երկար ու ձիգ տարիներ թափառել աշխարհի մի ծայրից դեպի մյուսը, արծաթ որսալու համար չխնայել ամեն տեսակ անազնիվ միջոցներ՝ այդ խաչագողի գործն է։
  • Զարմանալի բան է մարդու սիրտը, այն ևս հրաբորբոք, անփորձ պատանու սիրտը, շատ անգամ ի՛նչ բանի որ փափագում է նա, խելքն էլ սատանայի նման այնպիսի ապացույցներ է առաջ բերում, որ անպատճառ կատարվի այդ փափագը։
  • Ցերեկով նա բարեպաշտ, երկյուղած քրիստոնյա է և պատահած աղքատին ողորմության ձեռք է մեկնում։ Մի տեղ, ամենակեղտոտ գինետան ստորերկրյա նկուղների մեջ, կառապանների հետ նստած, արբեցությամբ է անցկացնում է այդ ժամանակ նա մոլի ստահակ է։ Մի այլ տեղ, ամենափաոավոր հյուրանոցում նա խիստ նուրբ ճաշակ ունի կերակուրների և ըմպելիքների ընտրության մեչ։ Այդ ժամանակ նա բարեկյաց քաղաքացի է։

Աղբյուրներ

[խմբագրել]
  • Րաֆֆի, Խաչագողի հիշատակարանը, Սովետական գրող, Երևան, 1985։
Վիքիպեդիա
Վիքիպեդիա