Աբրահամ Լինքոլն
Արտաքին տեսք
(Վերահղված է Լինկոլն, Աբրահամից)
Աբրահամ Լինքոլն (անգլ.՝ Abraham Lincoln, փետրվարի 12, 1809 — ապրիլի 15, 1865), ամերիկացի պետական գործիչ, ԱՄՆ-ի նախագահ (1861-1865)։
Քաղվածքներ
[խմբագրել]- Ես չեմ ուզում լինել տեր, ինչպես և չեմ ուզում լինել ստրուկ։ Դա է դեմոկրատիայի իմ ըմբռնումը[1]։
- Գեղեցկությունն առանց հմայքի միևնույնն է, թե կարթն առանց խայծի[2]։
- Մորս եմ պարտական այն ամենի համար, ինչին հասել եմ և ինչին հույս ունեմ հասնելու[3]։
- Կապիտալիզմի հիմնական թերությունը բարիքների անհավասար բաշխումն է։ Սոցիալիզմի հիմնական առավելությունը՝ զրկանքների հավասար բաշխումը[4]։
- Գետանցի ժամանակ ձիերը փոխելը խելացի արարք չէ[5]։
- Մարդկանց մեծամասնությունը մոտավորապես այնքան է երջանիկ, որքան երջանիկ լինելու վճռականություն ունի[6]։
- Խարդախությունն ու շողոքորթությունը արյունակից զարմիկներ են[7]։
- Երբ լսում եմ՝ ինչ-որ մեկը պաշտպանում է ստրկությունը, իմ մեջ խիստ ցանկություն է առաջանում ստիպել նրան ապրելու այդ վիճակը[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել]- ↑ Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 32.
- ↑ Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 89.
- ↑ Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 136. ISBN 99930-2-263-2.
- ↑ Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 157. ISBN 99930-2-263-2.
- ↑ Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 196։
- ↑ Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 166։
- ↑ Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 283։
- ↑ Ասույթներ, հավաքեց ու կազմեց Սուրեն Գրիգորյանը, Երևան, 2009, էջ 6: