Ինչպես դառնալ՝ ինչ կաս
Արտաքին տեսք
«Ինչպես դառնալ՝ ինչ կաս» (գերմ.՝ Ecce homo: Wie man wird, was man ist), գերմանացի փիլիսոփա Ֆրիդրիխ Նիցշեի գրառումների գիրքը, որը գրել է 1888 թվականի հոկտեմբերի 15-նոյեմբերի 14-ը։
Քաղվածքներ
[խմբագրել]- Ամենակոպիտ բառը, ամենակոպիտ նամակը, համենայն դեպս, ավելի բարեկիրթ, ավելի ազնիվ է քան լռությունը։ Նրանց, ովքեր լռում են, գրեթե միշտ պակասում է սրտի նրբությունն ու հարգալիությունը։ Լռությունն առարկություն է, կուլ տալն անխուսափելիորեն վատ բնավորություն է ստեղծում,- այն փչացնում է անգամ ստամոքսը։ Բոլոր լռողները ստամոքսի հիվանդներ են։
- Ինչից է ճանաչվում հաջողությունը։ Նրանից, որ հաջողված մարդը լավ է ազդում մեր զգայարանների վրա, որ նա տաշված է մի փայտից, որը պինդ է, քնքուշ և միաժամանակ ախորժաբույր։ Նրան դուր է գալիս լոկ այն, ինչը նրան օգտակար է։ Նրա հաճույքը, նրա բավականությունը դադարում է հենց որ օգտակարի չափը խառնվում է… Ինչը նրան չի կործանում՝ նրան ավելի ուժեղ է դարձնում։ Նա այն ամենից, ինչ տեսնում, լսում, վերապրում է, բնազդաբար իր գումարն է հավաքում։
- Ով ընդհանրապես կեցվածքների կարիք ունի՝ Կեղծ է։
- Շատ բան չտեսնել, չլսել, քեզ մոտենալ թույլ չտալ՝ առաջին խելոքությունը, առաջին ապացույցը, որ ոչ թե պատահականություն ես, այլ անհրաժեշտություն։
- Թշնամությունը թշնամությամբ չի վերջանում, թշնամությունը վերջանում է բարեկամությամբ – այսպես է խոսում ոչ բարոյականությունը, այսպես խոսում է բնախոսությունը։
- Կինը, օրինակ, վրեժխնդիր է, սա պայմանավորված է նրա թուլությամբ, այնպես, ինչպես ուրիշի կարիքի հանդեպ նրա զգայունությունը։
- Թշնամու հետ հավասարությունը՝ ազնիվ մենամարտի առաջին նախապայմանը։ Որտեղ արհամարհում ես՝ այնտեղ չի կարելի կռիվ մղել։ Որտեղ հրամայում ես, որտեղ մի բան տեսնում ես քեզնից ցածր, այնտեղ չպետք է կռիվ մղել։
Աղբյուրներ
[խմբագրել]- Ֆրիդրիխ Նիցշե «Ինչպես դառնալ՝ ինչ կաս»։ grqamol.am (հունվարի 23, 2015 թ․)։ Վերստացված է՝ սեպտեմբերի 18, 2015 թ․։