Թթենի
Արտաքին տեսք
«Թթենի», հայկական կատակերգական կարճամետրաժ կինոնկար, որը նկարահանվել է 1979 թվականին՝ Զորայր Խալափյանի համանուն պատմվածքի հիման վրա։ Ֆիլմի ռեժիսորը Գենադի Մելքոնյանն է, իսկ սցենարի հեղինակը՝ Էդվարդ Ակոպովը։
Քաղվածքներ
[խմբագրել]- -Հետաքրքիր է, ես ձեր հայրն եմ թե չէ, ինչո՞ւ չեք բարևում։
- -Թութ ենք ուզում։
- -Է՜հ, ձերը, մերը...
- -Էտ ծառը երբվանի՞ց ձերը դառավ։
- -Հենց էն օրվանից, երբ իմ մարդու պապը տնկեց էս ծառը։
- -Քո մարդու պապը չոչ էր անում, որ իմ մարդու պապը էս ծառը տնկեց։
- -Դու էդ քանի՞ տարեկան ես, որ ամեն ինչ էդքան լավ ես հիշում։
- -Որ աշխարհում ինչքան անբախտ կին կա իրար շուրջ հավաքես, ամենաանբախտը ես կլինեմ։
- Սամսոն. -Հեյ, Գասպար, թե էդքան խելոք ես, տղաներիդ սովորեցրու, որ կանանց հարգեն։
Ֆիլմի մասին
[խմբագրել]- Ես Գենադիին հարցրի՝ ինչի մասին է ֆիլմը, երևի՝ որ կյանքը կարճ է, կարիք չկա մանր-մունր պատճառներով կռվել, չնչին հոգսերով իրար մաշել, պետք է սիրել, իրար հետ լավ լինել։ Լռեց-լռեց, ապա ժպտալով ասաց. «Իսկ եթե՝ հակառա՞կը. որ կյանքը հենց դա է՝ մանր-մունր վեճերով, թթի ծառի համար կռիվ տալով… Որ պետք է կռվեն, որպեսզի հետո հաշտվեն…»[1]։
- Թամար Հովհաննիսյան
Ծանոթագրություններ
[խմբագրել]- ↑ «Մեր կինոն». «Թթենին»՝ մի բակի, մի տան ընդհանուր ուրախությունների առիթն ու ջերմության խորհրդանիշը - Life Panorama։ Վերստացված է՝ 2015-10-18։