Թեոդիկ
Արտաքին տեսք
(Վերահղված է Թէոդիկից)
Թեոդիկ կամ Թեոդորոս Լապճինյան (արևմտահայերեն՝ Թէոտորոս Լէպճինճեան, մարտի 5, 1873 — մայիսի 24, 1928), հայ բանասեր, մտավորական և «Ամենուն տարեցոյցը» տարեգրքերի հեղինակը։
Քաղվածքներ տարեգրքերից
[խմբագրել]- Հայ նշանաւոր ճարտարապետների երեք հարիւրամեայ գերդաստանի ներկայացուցիչներից մէկը՝ Յակոբ Պալեանը (1838 - 1874) սովորութիւն ունէր շաբաթական աւելացնել իր այն գործաւորի ռոճիկն, որն իր հետ խօսելիս յաջողէր օտար բառեր չգործածէր։
- «Ամենոյն տարեցոյց», 1921 թւական, էջ 262[1]
- Գաղափարները ոլորված մագաղաթներ են. խոսակցությունն է, որ կբանա զանոնք։
- Գաղափարներ ստանալը կնմանի ծաղիկներ քաղելուն, իսկ խորհիլը՝ ծաղկեփունջ կազմելուն։
- Ուր որ տեսնեք կարգապահություն՝ առանց վիշտի, խաղաղություն՝ առանց գերության և լիություն՝ առանց շռայլության, գիտցեք, որ հոն երջանիկ էակ մըն է, որ կկառավարե։
- Պետություն մը որքան ապականվի՝ այնքան օրենքները կշատնան։
- Զինվորներու դիակները գերագույն պատվանշաններ են, զորս մայրեր, քույրեր, այրիներ և որբեր արցունքով կկախեն իրենց Հայրենիքին կուրծքեն։ Անոր մշտնջենավոր փառքին համար։
- Վախկոտը վտանգից առաջ է վախենում, վատ մարդը՝ վտանգի ժամանակ, իսկ քաջը՝ վտանգից հետո։
- Գայլերուն պատերազմը գառնուկներուն խաղաղությունն է։
- Դրամին ինչ ըլլալը եթե գիտնալ կուզես՝ աշխատե փոխ առնել։
- Շահը բարեկամության գերեզմանն է։
- Երբ խնդիրը շահու վրա է՝ կովերն անգամ արծիվներ կդառնան։
- Վայելքը երջանկության թշվառությունն է, իսկ հույսը՝ թշվառության երջանկությունը։
- Հաճույքը հիմարների երջանկությունն է, իսկ երջանկությունը՝ իմաստունների հաճույքը։
- Ուզու՞մ ես հաղթել մոլուցքներիդ. մի՜ կռվիր հետները, փախիր։
- Հանճարը ստեղծողն է, իսկ ռամիկը՝ ստեղծագործողը։
- Վշտերը կտակների նման են՝ ամենավերջինը ոչնչացնում է նախորդներին։
- Անթերի գեղեցկությունը զտված ջուր մըն է, որ... համ չունի։
- Մրջյունի բնակարանի մեջ ջրհեղեղ է ցողը։
- Ժամացույցը կյանքի խարտոցն է։
- Աստված եթե ագռավի ձայնին լսեր՝ վարդավառին ձյուն կգար։
- Ծեր մարդոց խրատ տալը տարբերություն չունի սև հագուստի վրա լու փնտրելե։
- Հայը ձի հեծնա՝ Աստված կմոռնա, ձիեն իջնա՝ ձին կմոռնա։
Աղբյուրներ
[խմբագրել]- ↑ Րաֆֆի Օրացոյց. Թեհրան, Իրան: «Րաֆֆի» օրացոյցների հրատարակչական կազմ. 2012.