Jump to content

Ընկերություն

Վիքիքաղվածք-ից
(Վերահղված է Ընկերուհիից)
Ընկերաբար

Ընկերություն, համագործակցային և աջակցությամբ լի վերաբերմունքը երկու կամ ավելի մարդկանց միջև։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Միայն ընկերոջ ձեռքը կարող է սրտիցդ հանել փշերը[1]։
Կլոդ-Ադրիեն Հելվեցիուս
  • Ընտրիր վատ ճանապարհ, բայց ոչ վատ ընկեր[2]։
Ալեքսանդր Թամանյան
  • Ով իր համար ընկեր չի որոնում, նա ինքն իր թշնամին է[3]։
Շոթա Ռուսթավելի
  • Եթե նոր ընկերներ ես գտնում, հներին մի՛ մոռացիր[4]։
  • Ընկերը պետք է իր վրա վերցնի ընկերոջ վշտերի մի մասը[4]։
Էրազմ Ռոտերդամցի
Ընկերությունը տևում է այնքան ժամանակ, քանի դեռ ամեն մի ընկեր կարծում է, որ ինքը մյուսներից մի քիչ ավելի գերադաս է

:

  • Ընկերությունը տևում է այնքան ժամանակ, քանի դեռ ամեն մի ընկեր կարծում է, որ ինքը մյուսներից մի քիչ ավելի գերադաս է։
Օնորե դե Բալզակ
  • Հաղթանակով արբենալուց հետո միշտ առաջ է գալիս մեծ կորուստի զգացումը, մեր թշնամին, մեր թշնամին մեռա՜ծ է։ Անգամ ընկերոջ կորուստը մենք այդքան խորունկ չենք ողբում - և այդ պատճառով՝ ավելի՜ բարձր։
  • Ամենաթունավոր նետերը արձակվում են նրա հետևից, ով իր ընկերոջից ազատվում է՝ անգամ չվիրավորելով նրան։։։Ֆրիդրիխ Նիցշե
  • Իսկական ընկերությունը, ոնց որ ծովային հրեշ լինի, չգիտես, հնարած է, թե իրականում գոյություն ունի։
Արթուր Շոպենհաուեր
  • Ընկերը դա մեկ հոգի է, որ ապրում է տարբեր մարմիններում։
Արիստոտել
  • Երբե՛ք ընկերոջդ մի լքիր։
  • Ընկերությունը մարդկանց նմանեցնում է։
Ֆիննական առածներ
  • Իշխանության հասած ընկերը կորած ընկեր է[5]։
Հենրի Ադամս
  • Ընկերներ մենք ձեռք ենք բերում ոչ թե նրանով, թե ինչ ծառայություններ ենք ստանում նրանցից, այլ նրանով, ինչ ինքներս ենք մատուցում[5]։
Թուկիդիտես
  • Ընկերը նա է, ով քո մասին ամեն ինչ գիտի, սակայն, միևնույնն է, սիրում է քեզ[6]։
Էլբերտ Հաբերդ
  • ...լավ ընկեր ավելի հազվադեպ է պատահում, քան սիրող տղա, ամեն դեպքում ընկերն ավելի պակաս եսասեր է[7]: Քուինսի Մորիս
Բրեմ Սթոքեր, Դրակուլա

Աղբյուրներ

[խմբագրել]
  1. ↑ Դոնարա Մարտիրոսյան, ed (2006). Աֆորիզմներ ֆրանսիական մտքի գանձարանից. «Մաշտոց». էջ 45. ISBN 99941-807-0-3.
  2. ↑ Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 18. ISBN 99930-2-276-4.
  3. ↑ Փառանձեմ Վարդունի, ed (1974). Մտերիմ Խոսքեր. «Հայաստան» Հրատարակչություն. էջ 96.
  4. 1 2 Սուրեն Գրիգորյան, ed (2006). Ասույթներ. «Լուսաբաց հրատարակչատուն». էջ 160.
  5. 1 2 Աֆորիզմներ, կազմողներ՝ Պ. Պ. Պետրով, Յու. Վ. Բերլին, Երևան, 1989, էջ 512։
  6. ↑ Էլբերտ Հաբերդ
  7. ↑ Բրեմ Սթոքեր, Դրակուլա, Ե, Դարակ, 2020:
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Ընկերություն հոդվածը նաև Վիքիպեդիայում: