Jump to content

Բրեմ Սթոքեր

Վիքիքաղվածք-ից
Բրեմ Սթոքեր (1906)

Բրեմ Սթոքեր (անգլ.՝ Abraham «Bram» Stoker, 1847-1912), իռլանդացի գրող, թատերական քննադատ։

Քաղվածքներ «Դրակալա» վեպից

[խմբագրել]
  • Ես կարդացել եմ, որ աշխարհում հայտնի բոլոր սնահավատությունները կուտակված են Կարպատների շրջանում, ասես այն մի տեսակ վառ երևակայությունների հորձանուտի կենտրոն լինի[1]: Ջոնաթան Հարքեր
  • ...դուք՝ քաղաքաբնակներդ, երբեք չեք կարող որսորդի զգացմունքների աշխարհ մտնել[1]: Կոմս Դրակուլա
  • ...Անգլիան ճանաչել` նշանակում է սիրել այն[1]: Կոմս Դրակուլա
  • Բայց օտարականը օտար երկրում ոչ մեկն է. մարդիկ նրան չեն ճանաչում, իսկ չճանաչել, նշանակում է՝ անտարբեր լինել նրա հանդեպ[1]: Կոմս Դրակուլա
  • Ասում են, որ մահվան շեմին գտնվող մարդիկ մահանում են հենց լուսաբացի կողմ կամ մակընթացության ժամանակ[1]: Կոմս Դրակուլա
  • Մենք՝ սեկլերներս, հպարտանալու իրավունք ունենք, քանի որ մեր երակներում հոսում է այն բազմաթիվ քաջ ցեղերի արյունը, որոնք առյուծների պես կռվել են իշխանության համար[1]: Կոմս Դրակուլա
  • Ի՜նչ դև կամ կախարդ կարող է երբևէ այնպես հզոր լինել, ինչպես Աթիլան...[1] Կոմս Դրակուլա
  • ...ինչպես թուրքերն են ասում. «Քնում է անգամ ջուրը, բայց թշնամին արթուն է»[1]: Կոմս Դրակուլա
  • Ինչի՞ կհանգեցնի առանց ուղեղի ու սրտի վարած պատերազմը[1]: Կոմս Դրակուլա
  • Այս անպատվաբեր խաղաղության օրերին արյունը շատ թանկ բան է, իսկ հզոր ցեղերի հաղթանակները պատմվում են միայն որպես հեքիաթ[1]: Կոմս Դրակուլա
  • Հուսահատությունն էլ իր հանգստի պահերն ունի[1]: Ջոնաթան Հարքեր
  • Նա, ով դեռ չի տուժել գիշերվա տառապանքներից, չի իմանա, թե ինչքան քաղցր ու ինչքան թանկ կարող է լինել առավոտն իր սրտին ու աչքին[1]: Ջոնաթան Հարքեր
  • Ինչքա՜ն ճշմարտություն կա հին ասացվածքների մեջ[1]: Լյուսի Ուեսթերնա
  • Տղամարդկանց դուր է գալիս, երբ կանայք (իհարկե, իրենց կանայք) նույնքան ազնիվ են, ինչքան որ իրենք, բայց կանայք, վախենամ, միշտ չէ, որ այնքան ազնիվ են, որքան պարտավոր են լինել[1]: Լյուսի Ուեսթերնա
  • Առաջարկություն ստանալն ընդհանուր առմամբ շատ հաճելի է, բայց տխուր է, երբ ստիպված ես տեսնել, թե ինչպես է խեղճ երիտասարդը (որը գիտես՝ քեզ անկեղծորեն սիրում է) հեռանում սիրտն ամբողջությամբ կոտրված, և հասկանալ, որ նշանակություն չունի, թե նա ինչ է ասում այդ պահին, միևնույն է, դու աստիճանաբար ամբողջությամբ դուրս ես մղվում նրա կյանքից[1]: Լյուսի Ուեսթերնա
  • Կարծում եմ մենք՝ կանայքս, այնքան երկչոտ ենք, որ մտածում ենք, թե տղամարդը մեզ կպաշտպանի վախերից, ու ամուսնանում ենք նրա հետ[1]: Լյուսի Ուեսթերնա
  • ...լավ ընկեր ավելի հազվադեպ է պատահում, քան սիրող տղա, ամեն դեպքում ընկերն ավելի պակաս եսասեր է[1]: Քուինսի Մորիս
  • Եսասեր մարդու համար զգուշությունը ապահով զենք է ինչպես իր թշնամիների, այնպես էլ իր համար: Ահա թե այդ կապակցությամբ ինչ եմ ես մտածում. երբ կենտրոնացման կետը հանդիսանում է «ես»-ը, կենտրոնաձիգ ուժը հավասարակշռվում է կենտրոնախույս ուժով, իսկ երբ կենտրոնացման կետը պարտականությունն է կամ որևէ նպատակ, կամ որևէ այլ բան, կենտրոնախույս ուժը գերիշխող է դառնում, և միայն որևէ դիպված կամ մի շարք դիպվածներ կարող են հավասարակշռել այն[1]: Ջոն Սյուարդ
  • Հոգեկան հիվանդները միշտ գործում են իրենց սեփական մտահորիզոնի սահմաններում[1]: Բժիշկ Սյուարդ
  • Մենք՝ ծերերս, որ ժամանակի հետ տկարամիտ ենք դառնում, և մի ոտքներս էլ գերեզմանում է, ընդհանրապես չենք սիրում մտածել մահվան մասին, ինչպես նաև չենք ցանկանում վախենալ դրանից[1]: Սույելս

Ծանոթագրություններ

[խմբագրել]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 1,15 1,16 1,17 1,18 1,19 Բրեմ Սթոքեր, Դրակուլա, Ե, Դարակ, 2020: