Երկրորդ աշխարհամարտ
Jump to navigation
Jump to search

Երկրորդ համաշխարհային պատերազմ կամ Երկրորդ աշխարհամարտ, պատերազմ երկու համաշխարհային ռազմաքաղաքական կոալիցիաների միջև, մարդկային պատմության մեջ ամենաարյունառու հակամարտությունը։ Ռազմական գործողությունները տեղի են ունեցել երեք մայրցամաքներում և չորս օվկիանոսներում։ Երբևէ տեղի ունեցած միակ ռազմական բախումն է, երբ օգտագործվել է ատոմային զենք։ Պատերազմը դարձավ շուրջ 60 միլիոն զոհերի պատճառ։
Քաղվածք[խմբագրել]
- Ես այժմ Արևելք եմ ուղարկում իմ «մահվան ջոկատները», որոնց հրամայված է առանց խղճահարության ու ներողամտության սպանել լեհ ցեղին պատկանող և լեհերեն խոսող բոլոր տղամարդկանց, կանանց ու երեխաներին։ Միայն այս ճանապարհով մենք կշահենք այն կենսական տարածքը, որ մեզ անհրաժեշտ է... Ո՞վ է այսօր խոսում հայերի ոչնչացման մասին[1]...
- Ֆրանսիան տանուլ է տվել ճակատամարտը, բայց ոչ պատերազմն ամբողջությամբ։
- Եթե մի մարդ անցել է պատերազմի միջով, տեսել է արյուն, ապա նրան երբեք չի կարելի նշանակել նախագահ, քանզի նա կանցնի դիակների վրայով։
- Այստեղ ձեզ հետ խոսելու եմ բացարձակապես անկեղծ… Միմյանց հետ մենք կխոսենք բացեիբաց, ինչը երբեք չենք անի հրապարակային… Նկատի ունեմ հրեաների արտաքսումը, հրեաների ոչնչացումը… Այստեղ ներկա գտնվողներից քչերը գիտեն, թե ինչ է դիակների կույտը, հարյուր, հիսուն, հազար դիակների կույտը… Դիմանալ այդ ամեն ինչին և պահպանել պարկեշտություն… Սա մեր կյանքի մի պատմություն է, որը երբեք չի գրվել և չի էլ գրվի։
- Հայնրիխ Հիմլերի ճառից. Պոզան, 1943 թ. հոկտեմբերի 4
Աղբյուրներ[խմբագրել]
- ↑ Երկրորդ Համաշխարհային պատերազմն ինչպես որ է
- ↑ Հիտլերը «Ո՞վ է հիշում Հայոց ցեղասպանության մասին»։
- ↑ Մոլչանով, 147—149; (Շառդ դը Գոլի ձայնագրությունից (ֆրանսերեն)
- ↑ Մոլչանով, 147—149։ (Շառդ դը Գոլի ձայնագրությունից (ֆրանսերեն)