Երեսպաշտություն
Արտաքին տեսք
Երեսպաշտություն, երեսպաշտ լինելը[1]։
Քաղվածքներ
[խմբագրել]- Լկտի երեսպաշտությունը հարգանք է ներշնչում շողոքորթելու սովոր մարդկանց։
- Այն, ինչ ամենից շատ նման է ոսկու, հաճախ սոսկ նրա երևութականությունն է։
- Բարոս
- Համեստությունը երբեմն կեղծ է լինում, սակայն պարզասրտությունը` երբեք։
- Դալամբեր
- Ամոթալի արարքներ գործող մարդկանցից շատերը պերճախոս ճառեր են ասում։
- Երեսպաշտությունը դա հարգանքի տուրք է, որը մատուցվում է առաքինությանը արատի կողմից։
- Մարդիկ ոչ միշտ են լինում այն, ինչ թվում են։
- Լեսինգ
- Դիմակն ընկնում է, իսկ էությունը մնում է։
- Լուկրեցիոս
- Ամենաերեսպաշտ մարդիկ ուրիշներից ավելի հաճախ են ընկնում հիմար վիճակի մեջ։
- Հեզլիթ
- Լացող այրիներն ավելի արագ են սփոփվում։
- Հոլմզ
- Նա է ինձ ատելի, դժոխքի ատելի դռների նման, ով իր հոգում պահում է մի, իսկ ասում է մեկ այլ բան։
- Հոմերոս
- Վախեցիր աղվեսի մորթով ծածկված էժանագին գովեստներից։
- Կեղծավորությունը… անհամատեղելի է երջանկության հետ։
- Մորուա
- Բառերին հավատացեք միայն այն ժամանակ, երբ նրանց համապատասխանում են գործերը։
- Մեծարումը հաճոյախոսություններից ամենաքողարկվածն է, ամենագաղտնին ու ամենանուրբը։
- Շենստոն
- Մի ձեռքով հաց է ցույց տալիս, մյուսում քար է պահված։
- Պլավտոս
- Ականջ շոյող ճառերում թույն է լինում։
- Չար մարդը հատկապես չար է, երբ բարի է ձևանում։
- Պուբլիլիոս Սիրոս
- Ժառանգի լացի տակ ուրախ ծիծաղ է հաճախ թաքնված։
- Երեսպաշտություն են անում ոչ ի սեր հաճույքի։
- Ով գտնվում է երկու բանակատեղիների արանքում, նա միշտ ջախջախված կլինի։
- Ռոլան
- Կանգնած նա մի բան է ասում, իսկ նստած`այլ բան։
- Սալուստիոս
Աղբյուրներ
[խմբագրել]- Աֆորիզմներ, Երևան, «Հայաստան», 1989։