Երեսնամյա կինը

Վիքիքաղվածք-ից

«Երեսնամյա կինը», ֆրանսիացի գրող Օնորե դե Բալզակի վեպն է «Մարդկային կատակերգություն» վիպաշարից։

Քաղվածքներ[խմբագրել]

  • ․․․լավագույն սրտերն անգամ երբեմն շատ դաժան են լինում։ Ձեզ նվիրաբերել մեր կյանքը, մտածել միայն ձեր մասին, պատրաստել ձեր բարօրությունը, մերճաշակները զոհաբերել ձեր քմահաճույքներին, ձեզ պաշտել, ձեզ տալ նույնիսկ մեր արյունը, այդ բոլորը ուրեմն ոչինչ է։ Ավաղ, այո, դուք ամեն ինչ ընդունում եք անհոգությամբ, որպեսզի մշտապես կարողանաք ստանալ ձեր ժպիտները և ձեր արհամարհանքոտ սերը։ Ու ահա հայընվում է մեկ ուրիշը, մի սիրեկան, մի ամուսին և մեզանից հափշտակում է ձեր սիրտը։
  • Դու կամ զոհ պիտի լինես կամ բռնակալ։ Մեկը և մյուսը հավասար չափով դժբախտություն են բերում կնոջն իր կյանքում։
  • Ամուսնությունը մի քանի օրում քեզ այնպիսին կդարձնի, ինչպիսին ես եմ հիմա՝ տգեղ, հիվանդ և թառամած։
  • Երբեք չե՞ք մտածում, որ օրինական սերն ավելի ծանր է, քան հանցավոր կիրքը։
  • Ամուսնությունը, որի վրա հիմա հենվում է հասարակությունը, մենակ մեզ է զգացնել տալիս իր ամբողջ ծանրությունը․ տղամարդու համար՝ ազատություն, կնոջ համար՝ պարտականություններ։ Մենք պարտավորվում ենք ձեզ տալ մեր ամբողջ կյանքը, իսկ դուք՝ հաշվաշ րոպեներ եք միայն մեզ տալիս։
  • ․․․Այսպես ուրեմն, ամուսնությունը, ինչպես հիմա է հասկացվում, օրինականացված պոռնկություն է։ Հենց ամուսնությունից են բխում բոլոր տառապանքները։
  • ․․․աշխարհիկ հասարակությունը պահանջում է մեզանից մշտական ծամածռություններ և ամոթանքի վախի տակ հարկադրում է մեզ ենթարկել իր կանոններին։
  • Չքանում է պատճառը, դադարում են հետևանքները։
  • Ընտանիքը մի ժամանակավոր միավորում է, որը մահն արագ լուծարում է։
  • Սնափառությունը պետք է թողնել նրանց, ովքեր ուրիշ արժանիք չունեն աչքի ընկնելու համար։
  • Կանանց կյանքում ամենագլխավոր և ամենավճռական քայլն այն է, ինչ իրենք համարում են ամենից աննշանը։
  • Ամուսնանալով կինն այլևս չի պատկանում իրեն, նա դառնում է ընտանեկան կյանքի թագուհին կամ ստրկուհին։
  • Ամենից դաժան պատիժը ընդհանուր արհամարհանքն է։ Նա հարվածում է կնոջ սրտին։ Կանայք բոլորն էլ ձգտում են և պարտավոր են ձգտել, որ հարգեն իրենց, որովհետև կինը գոյություն չունի առանց հարգանքի։
  • Կանայք ընկնում են միայն առաքինության հարվածների տակ։

Աղբյուրներ[խմբագրել]

  • Բալզակ Օ․ - Երեսնամյա կինը, Շագրենի կաշին։ Վեպեր; [Ֆրանս․ թարգմ․ Լ․ Մարությանը, Ատ․ Տայանը] - Երևան։ Նաիրի, 1992․ 528 էջ
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Երեսնամյա կինը (վեպ) հոդվածը նաև Վիքիպեդիայում: