Դաղձի ծաղիկ

Վիքիքաղվածք-ից

«Դաղձի ծաղիկ», Համո Սահյանի բանաստեղծությունների ժողովածուներից է, լույս է տեսել 1986 թվականին Երևանում՝ «Սովետական գրող» հրատարակչությունում։

Քաղվածքներ[խմբագրել]

Նուռը ճչում է քարին,
Սարը կանչում է սարին,
Եվ բողբոջում է բարին,
Եվ չարիքն է նվազում։
  • Այս մի բուռ քարեղեն հողում
Դեռ ինչքան ջանք է հարկավոր,
Որ պահենք հացը հոգևոր...
  • Ախ, ինչու՞ է տեսնես, աշխա'րհ,
Այսքան քաղցր ու դառը
Այս մեղսական, աղերսական,
Այս դասական դարը։
Կերգի շուտով երգն իր կարապի,
Բան չի փոխելու, ինչքան տառապի
Իմ բաժին աշխարհն այս մեծ աշխարհում։
Մահվան ահը` ծանր մահից։
Քո խղճի հետ առուծախի
Ամեն պահը` ծանր է մահից։
  • Արդար բաշխի'ր հացդ արդար
Սովյալներին և անկյալին,
Տու'ր, թող ուտեն, չխնայենք
Ոչ մի պատառ. ասեմ, գնամ։
  • Ի՞նչ եղավ... Մենք մեզանից
Հեռացանք կամաց-կամաց,
Մեկմեկու հիշել անգամ
Մոռացանք կամաց-կամաց։
  • Քիչ տալիս, շատ ենք առնում,
Ինչպե՞ս ես մեզ ներում, աշխա'րհ,
Շատ խոսում, քիչ ենք լսում,
Ինչպե՞ս ես համբերում, աշխա'րհ։
  • Վկա է հողն այս ցավոտ,
Թե ինչքան ցավի դիմացա...
Բայց էլի օրհնանք գալուս,
Գնալուս միտքը չիմացա։

Աղբյուրներ[խմբագրել]

  • Համո Սահյան, Դաղձի ծաղիկ, Երևան, 1986։