Jump to content

Գևորգ Էմին

Վիքիքաղվածք-ից
(Վերահղված է Գէորգ Էմինից)

Գևորգ Էմին (սեպտեմբերի 30, 1919 — հունիսի 11, 1998), հայ բանաստեղծ, ակնարկագիր և թարգմանիչ։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Հացի համը այն ժամանակ կիմանաս,
    Երբ դու գործի ծանրության տակ դիմանաս...[1]
  • Դո՛ւք,
    Որ գալիքում» պիտի լոկ երգէք,
    Գուցէ աշխարհում մի օր զարմանաք,
    Որ այսքան քիչ ենք մենք թողել երգեր-
    Մենք, որ ապրել ենք դարում այդ խառնակ...[2]
  • Խոսքը զենքի պես զգու՜յշ գործածիր,
    Երբ խառն է դարը.
    Նույն արճիճի՜ց են ձուլում, իմացի՜ր,
    Գնդակն ու... տառը[3]։
  • Քսաներորդ դար --
    Ժեստի, կեցվածքի,
    Ոչ թե լինելու՛,
    Այլ... թվալու՜ դար[4]։
  • Կարո՞ղ է հմայել աստղերի օրորը
    Ձիուն, որ բեռի տակ տնքում է...[5]
  • Որտեղի՜ց այդ գիժն իմանայ,
    Որ ամէ՜ն ինչ, այս ձեան նման,
    Գալիս է, որ հալւի՜-գնայ՜,
    Եւ զո՜ւր է նա այդպէս լալիս․․․
    Ձիւ՜ն է գալիս․․․
  • Ձիւ՜ն է գալիս[6]

Աղբյուրներ

[խմբագրել]
  1. Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան, ed (2001). Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 21. ISBN 99930-2-276-4. 
  2. Գալիքի Բանաստեղծներին։ Րաֆֆի Օրացոյց. Թեհրան, Իրան: «Րաֆֆի» օրացոյցների հրատարակչական կազմ. 2009. 
  3. Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 50. ISBN 99930-2-263-2. 
  4. Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 146. ISBN 99930-2-263-2. 
  5. Ալբերտ Միքայելյան և Միքայել Մարդումյան, ed (2002). Մտքի Հրավառություն. Զանգակ-97 հրատարակչություն. էջ 116. ISBN 99930-2-263-2. 
  6. Րաֆֆի Օրացոյց. Թեհրան, Իրան: «Րաֆֆի» օրացոյցների հրատարակչական կազմ. 2012. 


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Գևորգ Էմին հոդվածը նաև Վիքիպեդիայում: