Jump to content

Գառնիկ Մարգարյան

Վիքիքաղվածք-ից
Գառնիկ Մարգարյանը

Գառնիկ Մարգարյան (օգոստոսի 8, 1944), «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ, հայ քաղաքական գործիչ։ Մինչև 1993 թվականը աշխատել է ներքին գործերի համակարգում, կոչումով գնդապետ է։ 1995 թվականին ձերբակալվել է «գնդապետների գործով», հետագայում ազատ է արձակվել[1][2]։ 2003 թ.-ին եղել է ՀՀ նախագահի թեկնածու։ 2008 թ.-ի փետրվար ամսին մոտ 20 ժամ պահվել է ոստիկանությունում[3]։ 2016 թվականի հունվարի 14-ին ձերբակալվել է ՀՀ ԱԱԾ կողմից՝ Արթուր Վարդանյանի հետ համագործակցելու կասկածանքով[4]։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • Այն քաղաքական ուժերը, որոնք իշխանության հետ մերձեցել են, օգտվում են իշխանական կառմուշկայից։ Օրինակ, երկար ժամանակ այդ կառույցին փորձեր էր անում միանալ ՕԵԿ-ը։ Մեր դժբախտությունը երեւի նրանում է, որ պատմությունը շուտ ենք մոռանում։ Մոռանում ենք 2004 թվականի ապրիլի 13 –ի գիշերը, երբ այդ կուսակցության ղեկավարը լինելով ԱԺ սփիքեր, ԱԺ տարածքում տեղավորեց մահակավորների, որոնք հետո ջարդեցին ժողովրդին։ Նա դեռ պատասխան չի տվել, նա ինչպե՞ս կարող է մասնակցել այս գործընթացին։ Նույն Արտաշես Գեղամյանը։ Որտե՞ղ է։ Ինչպե՞ս վաճառվեց Արտաշես Գեղամյանը[5]։
  • Մենք տեսանք, թե ինչպես 1998 թ. Ռոբերտ Քոչարյանը բռնազավթեց իշխանությունը, ինչպես 2003-ին ևս բռնազավթեց, 2004 թ. իր հրահանգով Պապլավոկում մարդասպանություն տեղի ունեցավ, 1999 թ. ՀՀ Աժ-ն և ազգի սերուցքը վերացվեց, և չորս միլիոնանոց բնակչությունից Հայաստանում կեսից քիչը մնաց կոռուպցիայի պատճառով։ Իսկ մենք պայքարում ենք դրա դեմ, հակակոռուպցիոն գործընթաց ենք ծավալել։ Չենք սպասում այս կամ այն արհեստական, շինծու ուժի, կառույցի աջակցությանը, մենք ընտրել ենք մեր ճանապարհը, մարդիկ իրենց կենսաթոշակի վերջին կոպեկը դնում են, ծախսում են, որովհետև ցանկանում են, որ վաղն իրենց երեխաների, թոռների առջև պարզերես լինեն։ Ասում են, որ Սերժ Սարգսյանն է սա պատվիրել, Ռուսաստանն է պատվիրել, ԱՄՆ-ը, բայց դա բացառվում է։ Մենք ինքնուրույն ենք սկսել և հասնելու ենք ռեժիմի կազմաքանդմանը և կոռումպացված ռեժիմի վերջին[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել]


Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Գառնիկ Մարգարյան հոդվածը նաև Վիքիպեդիայում: