Jump to content

Գագիկ Ծառուկյան

Վիքիքաղվածք-ից
Ծառուկյանի առանձնատունը

Գագիկ Ծառուկյան (նոյեմբերի 25, 1956, Առինջ, ՀԽՍՀ), հայ քաղաքական գործիչ, գործարար, ՀԱՕԿ նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր, ՀՀ ԱԺ պատգամավոր (2003 թ.-ից)։

Քաղվածքներ

[խմբագրել]
Ազատության հրապարակը 2014 թվականի հոկտեմբերի 10-ին՝ Ծառուկյանի ելույթին ընդառաջ
  • «Ես այսօր այստեղ եմ, ձեր հետ, ձեր կողքին կանգնած եմ և դրա համար ես շատ հպարտ եմ, որ այսօր այստեղ եմ, ձեր կողքին կանգնած» (10.10.2014, Ազատության հրապարակում)[1]։
  • «Այսօր եկել է այն պահը, երբ ես որոշում եմ կայացրել՝ այլեւս չզբաղվել ակտիվ քաղաքականությամբ, վայր դնել կուսակցության նախագահի եւ խմբակցության ղեկավարի լիազորությունները։» (մարտ, 2015 թ.)[2]։

Գագիկ Ծառուկյանի անունից տարածված՝ Սերժ Սարգսյանի մասին

[խմբագրել]
  • «...Այդ մարդը չխոսեց անգամ այն ժամանակ, երբ Նազարբաևը նվաստացնում և ստորացնում էր իրեն։ Նա չխոսեց, թե օգոստոսյան ռազմական լարվածության ժամանակ ինչո՞ւ Բադեն Բադենից այդպես էլ չվերադարձավ Հայաստան։ Նա լուռ էր, երբ մարդիկ խուճապի էին մատնվել դրամի սրընթաց արժեզրկման պատճառով... Ես այժմ կոչ եմ անում համազգային մոբիլիզացիայի, ունենալով մեկ նպատակ` քաղաքական բոլոր օրինական մեթոդներով (անդադար հանրահավաքներ, երթեր, ցույցեր, անհնազանդություն և այլն) հասնել Սերժ Սարգսյանի պաշտոնանկությանը՝ ազատվելու համար չարիքի այս իշխանությունից։ Այս իշխանությունը անհապաղ պետք է հեռացվի, և մենք պետք է փակենք մեր պատմության անփառունակ և ամոթալի այս էջը։ Հայաստանը պետք է մաքրել գաղջ մթնոլորտից։ Մեր խոսքը գործ է։ Իմ կյանքի ամենամեծ գործն այժմ ես համարում եմ չարիքի իշխանությունից Հայաստանն ազատելը» (փետրվար, 2015 թ.)[3]։

Քաղվածքներ Գագիկ Ծառուկյանի մասին

[խմբագրել]
  • «Դոդի Գագոյին տարիներ շարունակ վերածեցինք պարոն Ծառուկյանի, հիմա հակառակ պրոցեսն ենք անում» (փետրվար, 2015 թ.)[4]։
Արմեն Աշոտյան

Ծանոթագրություններ

[խմբագրել]
Վիքիպեդիա
Վիքիպեդիա
Կարդացե՛ք Գագիկ Ծառուկյան հոդվածը նաև Վիքիպեդիայում: