Բոբ Հոփ
Արտաքին տեսք
Բոբ Հոփ (անգլ.՝ Bob Hope, իրական անունը՝ Լեսլի Թաունզ Հոփ (անգլ.՝ Leslie Townes Hope), մայիսի 29, 1903 - հուլիսի 27, 2003), ամերիկացի կատակերգու, թատրոնի և կինոյի դերասան, հեռուստառադիոհաղորդավար, որը 18 անգամ վարել է «Օսկարի» մրցանակաբաշխության արարողությունը, ավելի շատ, քան որևէ մեկը պատմության մեջ։
Քաղվածքներ
[խմբագրել]- Բանկը մի տեղ է, որտեղ ձեզ պարտքով փող կտան, եթե ապացուցեք, որ այն ձեզ պետք չէ[1]։
- Դուք դեռևս սլացիկ եք ավազի ժամացույցի պես, սակայն ավազն արդեն գրեթե ամբողջությամբ ներքևում է[1]։
- Ջենտլմենը մարդ է, որը, եթե կինն ինչ-որ բան ձեռքից գցի, կհրի նաև նրան, որ ավելի հեշտ լինի բարձրացնելը[1]։
- Եթե ծննդյան տորթի մոմերը տորթից թանկ արժեցան, ուրեմն ծերությունը սարերի հետևում չէ[1]։
- Մենք հավատում ենք վարկանիշներին միայն երբ մեր անունը տեսնում ենք ամենավերևում[1]։
- Չգիտեմ՝ ինչի համար են քննադատում կառավարությանը։ Չէ որ այն ոչինչ չի անում[1]։
- Միջին տարիքն այն է, երբ ձեր տարիքը սկսում է տեսանելի լինել մարմնի միջին մասում[1]։
- Երջանկություն է ընկերուհուդ տանը հեռուստացույց դիտելը էլեկտրացանցի վթարի ժամանակ[1]։
- Միայն անհույս ծույլ մարդն է սահմանափակվում օդային համբույրներով[1]։
- Իմ կատակներն անգիր գիտի Եվրոպան։ Ահա թե ինչու եմ ես դրանք պատմում Ամերիկայում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել]