Բիբլիական (պոեմ)
Jump to navigation
Jump to search
«Բիբլիական», Հովհաննես Շիրազի պոեմներից։
Հատվածներ պոեմից[խմբագրել]
Եվ կռվի ելավ մահվան դեմ մահով,-
Գերեզմանի դեմ դնելով մանկան
Ոսկի օրոցքը՝ իր հույսն օրորոց:
Քաղվածքներ[խմբագրել]
- Ո՞ւր է տանում մեզ Շիրազը յուր բիբլիականներով. ստալինյան լուսավոր իրականությունը թողած՝ աստղերի մեջ է կյանք որոնում[1]։
- Ստորագրել են 26 գրող և քննադատ, 1976 թվական ՀԳՄ 7-րդ համագումար
- Համաշխարհային գրական գոհարներ եթե կազմվեին, ես մեծ սիրով տեղ կտայի «Էքսպրոմտին», «Բիբլիականին», որը փիփլիսոփայական մեծ տաղանդի գործ է:
- Միայն մեծ վշտից հառնած ազգի զավակը կարող էր երկնել «Բիբլիականը»: Պոեմի սքանչելի երեսը համամարդկային խոհն է, աստառը` խորունկ ազգային ցավը:
- Հովհաննես Շիրազի «Բիբլիական» պոեմի մեջ վերածնվում, շքեղանում է հայ ժողովրդի հանճարը իր ամբողջական տիեզերական զորությամբ: Հոգին շնչավորվում է: Նշմարվում և հայտնվում է երգի ընթացքի ոսկե թելը, որ «Բիբլիական» պոեմը միացնում է Վիկտոր Հյուգոյի «Հնդկական մոգեր» պոեմին և Պյութագորասի «Լուկրեցիոսին»:
- ֆրանսիացի քննադատ Պիեռ Պարաֆ
- Հայրենական պատերազմից վերադառնալով՝ հանդիպեցի բանաստեղծական փոթորկի. հանճարեղի հանճարեղ գործը տպագրվել էր 1944 թվականին: Եվ երբ կարդացի զինվորիս կրակված, նաև հաղթանակած սրտով, վերադարձա դեպի լիարժեք կյանք՝ անհուն բերկրանք զգալով: Դա հանդիպում էր նոր Նարեկացու, նոր Աբովյանի, նոր Դանթեի, նոր Լերմոնտովի, նոր Գյոթեի ոգու հետ: «Բիբլիականը» աշխարհաստեղծման նոր Աստվածաշունչ է: Ցնցված էի, Շիրազը աներևույթ Աստծուն երևույթ է դարձրել, իջեցրել երկնքի խորթ հեռուներից... Այստեղ պիտանին ու հարկավորը մարդն է, մարդու հաղթանակը «անհայտ ոգու» նկատմամբ»:
- Շիրազի «Բիբլիական» պոեմը հայ գրականության մեջ անսովոր երևույթ է, մատերիալիստական փիլիսոփայական իմաստով չափազանց խորը, նա միաժամանակ ունի բարձր գեղարվեստական գրվածքի բոլոր արժանիքները. Շիրազին բնորոշ պատկերների թարմությունը և օրիգինալությունը պահպանվում են այս պոեմում, այդպիսիք զուգակցվում են նաև համեմատությունների, անսպասելի հակադրությունների հետ. Շիրազը մեր սրտից է խոսում, ինչքան ազգային, այնքան համամարդկային է նա: «Բիբլիականից» ես գեղագիտական մեծ հաճույք ստացա:
Ծանոթագրություններ[խմբագրել]
- ↑ ՍԱՄՎԵԼ ՄՈՒՐԱԴՅԱՆ։ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶԻ «ԲԻԲԼԻԱԿԱՆՆԵՐԸ»։