Մեքսիկա

Վիքիքաղվածք-ից
Jump to navigation Jump to search
Մեքսիկա

Մեքսիկա (իսպ.՝ México), պետություն Հյուսիսային Ամերիկայում։ Հյուսիսից սահմանակցում է Ամերիկայի Միացյալ Նահանգներին, հարավից՝ Գվատեմալային և Բելիզին։ Արևմտյան սահմանները ողողում են Կալիֆորնիայի ծոցի և Խաղաղ օվկիանոսի ջրերը, իսկ արևելյան՝ Մեքսիկական ծոցի և Կարիբյան ծովի ջրերը։

Այն զբաղեցնում է գրեթե երկու միլիոն քառակուսի կիլոմետր տարածք։ Մեքսիկան ըստ տարածքի մակերեսի 13-րդ երկիրն աշխարհում և ըստ բնակչության թվի՝ ամենախոշոր իսպանախոս պետությունն է, ավելի քան 120 մլն. բնակչությամբ (2015 թ.-ի տվյալներով, գնահատում)։

Քաղվածքներ[խմբագրել]

  • Մեքսիկա-ամերիկյան հարաբերությունների պատմությունը ունի իր խնդրահարույց կողմերը, սակայն այսօր մեր երկու ժողովուրդները հարստացնում են միմյանց, առևտրային, մշակութային և ընտանեկան կապերով... Ես հաճախ եմ ասել, որ ընտանեկան արժեքները չեն վերանում Ռիո Գրանդեի մոտ (անգլ.՝ The history of Mexican-American relations has had its troubled moments, but today our peoples enrich each other in trade and culture and family ties... I've often said that family values don't stop at the Rio Grande
Ջորջ Բուշ կրտսեր, ռադիո հասցե (մայիսի 5, 2001)
  • ...մահացությունները Մեքսիկայում դեռևս մնում են բարձր մակարդակի վրա։ Այդ ցուցանիշը չի իջնում։ Միակ բանը, որը փոխվել է այն է, որ մամուլն այլևս այդքան շատ չի խոսում թվերի մասին, իսկ կարտելների կողմից բռնությունները դեռևս շարունակվում են (անգլ.՝ ...that deaths remain at very, very high levels in Mexico. They haven't really dropped. The only thing that has changed is that the press doesn't talk so much about the numbers. But the cartel violence is still there
Անաբել Էռնանդես[1]

Աղբյուրներ[խմբագրել]


Վիքիպեդիա
Կարդացե՛ք Մեքսիկա հոդվածը նաև Վիքիպեդիայում: