Jump to content

Արսեն Գրիգորյան (Մրո)

Վիքիքաղվածք-ից
  Տվյալ անունը և ազգանունը կրող այլ անձանց մասին տե՛ս՝ Արսեն Գրիգորյան 

Արսեն Գրիգորյան (Մրո) (դեկտեմբերի 7, 1968, Ղամիշլի, Սիրիա), հայ ժողովրդական երգիչ։ 1987 թվականին վերադարձել է Հայաստան։ 2004 թվականին ստացել է ՀՀ քաղաքացիություն, իսկ 2008 թվականին արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչմանը[1]։

Քաղվածքներ

[խմբագրել]
  • «Ես չգիտեմ, ես դրա մասին չեմ մտածել։ Ես անում եմ իմ գործը։ Ես շատ ուրախ եմ, որ ընդամենը մի քանի օր առաջ Վակունիս գյուղում էինք՝ վերաբնակեցված գյուղ է, ընդամենը 100 հայ է ապրում այնտեղ, 14–15 ընտանիք։ Գնացել էինք այնտեղ ընկերներով՝ ես, Մակիչը Մկրտչյանը, Լեյլան Սարիբեկյանը, Դավիթը Ամալյանը։ Մեր նախաձեռնությամբ գնացինք և այդ ժողովրդին մի շատ գեղեցիկ համերգ պարգևեցինք։ Միևնույն ժամանակ, իմանալով այդ նախաձեռնության մասին, ընկերներիցս մեկը՝ Սարդար Ադամյանն ասաց՝ ես մի ամբողջ դասարանի կահավորանք եմ նվեր տալիս և տարանք մեզ հետ։ Մյուս ընկերս՝ «Մանչո գրուպ»–ի տերը՝ Վանիկը Մոսոյան, ասաց, որ ես ինչքան պետք է կոնֆետ, շոկոլադ և թխվածքեղեն կտամ։ Մի 200 կգ տարել ենք։ Մյուս ընկերս տրանսպորտը հոգաց, մյուսը՝ բարձարխոսների հարցը և այլն։ Մի խոսքով, ես իմ գործով եմ զբաղվում։ Ես որևէ դժգոհություն չունեմ։ Ես գոհ եմ իմ կյանքից և գոհ եմ ժողովրդի վերաբերմունքից իմ հանդեպ, ու ես անում եմ այն, ինչին ես հավատում եմ։ Ես սիրում եմ իմ ժողովրդին և աշխատում եմ ինչ–որ չափով իմ ծառայությունը մատուցել իմ ժողովրդին։ Մնացած բաներին ես չեմ նայում։ Էդ նեղացկոտությունն ինձ համար տեղ չունի։ Աստված տա բոլորին թող հասնեն։» (պատասխանել է, այն հարցին, արդյոք, «Տաշիր–2011» մրցանակաբաշխության ժամանակ մրցանակներ ստացողներից պակաս ավանդ ունի։ Ապրիլ, 2011 թ.)[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել]
  1. ԱՐՍԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ - ՄՐՈ։ Avproduction.am։ Վերստացված է՝ հոկտեմբերի 15, 2015 թ.։
  2. Արսեն Գրիգորյան(Մրո) , հարցազրույց։ 7or.am։